ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է խորհրդակցությունների համար հետ կանչել ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ռազմական ներկայացուցչին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին լրագողներին հայտնել է ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալ Անատոլի Անտոնովը։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ ղեկավարներն ապրիլի 1-ին հայտարարել էին, որ դադարեցնում են գործնական ու ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, սակայն պահպանում են Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի շփումները դեսպանների և ավելի բարձր մակարդակով։
ՌԴ պաշտպանության նախարարությունը դրան ի պատասխան հայտարարել էր, որ հնարավորություն չի տեսնում՝ նախկին ռեժիմով շարունակելու փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, և հույս է հայտնել, որ Բրյուսելում «լավ են կշռադատել նման քայլի հետևանքները Եվրաատլանտիկայի անվտանգության համար»։









































