Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 06:18-ին, Ադրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ։ Էպիկենտրնը գտնվել է Շիրվան քաղաքից 30 կիլոմետր հյուսիս։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 բալ, իսկ էպիկենտրոնի խորությունը՝ 16 կիլոմետր։ Ստորերկրյա ցնցումների ուժն աննշան է եղել։ Զոհեր և ավերածություններ չեն գրանցվել։








































