Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է:
«Չե՞ք կարծում, որ նախկին պրակտիկան եղել է տնտեսվարողների կոպտագույն խախտում, որին բարեբախտաբար փորձում ենք վերջ տալ»,- ՊԵԿ նախագահին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Ի պատասխան՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Եթե մենք լավ կանոններ չենք սահմանել, ուրեմն բոլորով սխալվել ենք: Ես համաձայն եմ՝ ժամանակին մենք սխալվել ենք և հիմա աստիճանաբար ուղղում ենք մեր սխալները»:
Մանրամասները՝ տեսանյութում: