Մադրիդ «Ռեալ»-ի ներկայացուցիչները կապ են հաստատել «Սևիլիա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հետ՝ նրան տրանսֆերային առաջարկ անելով: Այս մասին հաղորդում է Football-Espana-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց ինքը՝ Ռակիտիչը, տեղյակ է «Ռեալ»-ի հետաքրքրվածության մասին, այդ պատճառով կանգնեցվել են «Սևիլիա»-ի հետ նոր պայմանագրի բանակցությունները:
Ռակիտիչի պայմանգիրը ավարտվում է 2015 թվականի ամռանը, և ըստ այդ պայմանագրի՝ ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 40 միլինոն եվրո: «Ռեալ»-ի հետ մեկտեղ Ռակիտիչի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Աթլետիկո»-ն, բայց խորվաթ ֆուտբոլիստը նախընտրում է «արքայական» ակումբը:








































