Wednesday, 01 07 2026
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը

Ո՞վ և ինչո՞ւ կազմակերպեց սևազգեստ մայրերի ակցիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ մինչ կառավարության շենքում ընթանում էր հերթական նիստը, դրսում` շենքի առջև, հավաքվեցին արցախյան պատերազմում զոհված զինվորների մայրերը` պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները պահանջում էին կառավարության նիստում որոշում կայացնել և բոլոր զոհվածներին 30 մլն դրամ հատկացնել, ինչպես եղավ մարտի 1-ին զոհված ընտանիքների փոխհատուցման օրինագծի հաստատման դեպքում: Իհարկե, գուցե սևագեստ մայրերի դժգոհությունը տեղին է արդարության ու հավասարության տեսանկյունից, բայց երեկվա ագրեսիվ իրադարձությունների մեջ մի քանի անհասկանալի տարրեր կային:

Նախ` ո՞վ էր ակցիայի կազմակերպիչն ու գլխավոր դերակատարը. նա ԱԺ նախկին պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն է, մարդ, որը համացանցի որոնողական համակարգում նույնացվում է ընտրակեղծարարություն բառի հետ, մարդ, որ սպասարկում էր ՀՀԿ ռեժիմին, մարդ, որը Մանվել Գրիգորյանի ձերբակալության օրերին արդեն հրաժարվում էր խոսել իր երբեմնի սիրելի գեներալի մասին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` արդեն երկար ժամանակ է, ինչ Մեսրոպ Մանուկյանը լծված է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ նման ակցիաների կազմակերպմանը:

Մեսրոպ Մանուկյանը հրաժարվեց, իհարկե, կազմակերպչի իր դերակատարումից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ես չեմ կազմակերպել այս բողոքի ակցիան, այս ամենին դեռ կանդրադառնամ»:

Բայց մյուս տարակուսելի փաստն այն է, որ նույն Մեսրոպ Մանուկյանի եղբայրը՝ Արտակ Մանուկյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ձեռամբ, «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի (նախարարի ընկերոջ) հրամանով նշանակվեց այդ հիվանդանոցի փոխտնօրեն և ողջ ֆինանսական գործառույթներն, ըստ էության, նրա ձեռքում են:

Չգիտե՞ր Արսեն Թորոսյանն այս մասին. դժվար թե: Նա իմանալով գեներալ Մանվելի օգնականի եղբորը պաշտոն «տվեց»: Իսկ Մեսրոպ Մանուկյանն էլ վարչապետի դեմ ակցիաներ է կազմակերպում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում