Շաբաթ օրը Լոնդոնում 10 տարվա շինարարությունից հետո կբացվի 12 մլրդ եվրո արժողությամբ օլիմպիական պարկ, հայտնում է The Guardian-ը:
Համալիրի ընդհանուր տարածքը 230 հա է: Տարածքում տեղակայված են տարբեր սպորտային օբյեկտներ, այդ թվում՝ վելոդրոմ, ջրային սպորտաձևերի կենտրոն, մարզասրահ և հարթակ:
Պարկոմ կան նաև մշակութային միջոցառումների, օրինակ՝ համերգների տարածքներ, նշում է թերթը: Համալիրի տարածքում կա 6 000 բնակելի տուն և հսկայական առևտրի կենտրոն՝ 370 000 քմ գրասենյակային մակերեսով:
Սպասվում է, որ եկող տարվա ընթացքում պարկ կայցելի 3 մլն մարդ:












































