Saturday, 10 06 2023
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ
ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. կալանքը երկարաձգվեց․ Hetq
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին
Հորդորում ենք ՀՀ ԱՆ գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո․ հայտարարություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Փրկարարները և պարեկները հայտնաբերել են անտառում մոլորված 73-ամյա քաղաքացուն
23:45
Լավրովը զրուցել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի հետ
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱՆ փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ
22:00
Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է
Պաշտպանն առանձնացրել է ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը
Պետք է ճիշտ աշխատել ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում հավիտենական պատանդ կլինենք
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
21:10
Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը
20:50
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն
Գայանե Հակոբյանը ընդունել է մեղքը և դատապարտվել
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Հեղափոխության թավիշն ավարտվեց․ Փաշինյանը նախապատրաստում է վճռական հարվածը

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Վարչապետը հայտնել է նաև ոստիկանության պետի առաջին տեղակալ, գնդապետ Արման Սարգսյանին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: «Ես տեղեկացնեմ, որ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է սա, և մեր գործընկերները այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն՝ ղեկավարելու երկու համակարգերը: Եվ ես ուզում եմ հաջողություն մաղթել և շնորհավորել մեր գործընկերներին: Ֆորմալ առումով մենք սպասում ենք նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը»,- ասել է վարչապետը:

Ենթադրվում է, որ վարչապետին կից այս ծառայությունները կղեկավարվեն ԺՊ-ների կողմից՝ մինչև խորհրդարանը կամբողջացնի օրենսդրական փոփոխությունները, ու ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի պաշտոններն այլևս քաղաքական կդառնան։

Բոլոր նրանք, ովքեր սոցիալական հարթակներում խոսում են վերջին օրերի կադրային փոփոխությունների մասին ու գուժում են իշխանության ճգնաժամը, նույնիսկ մահը, ակնհայտորեն լավ չեն պատկերացնում կատարվածի էությունն ու քաղաքականության իմաստը։

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը տվել է հեղափոխության, թերևս, ամենակարևոր փուլերից մեկի մեկնարկը, նույնիսկ կարելի է ասել՝ հրաժարվում է հեղափոխության, այսպես ասած, թավիշից ու նախապատրաստում է վերջնական հարվածը նախկին համակարգի մնացորդներին։

Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի հեռացումներով հեղափոխության թիմը թուլանալ կամ ճգնաժամ ապրել չի կարող, քանի որ նորաթուխ գեներալները ուղղակի կամ անուղղակի ասոցացվում էին նախկին համակարգի հետ ու այդ իմաստով խորհրդանշում էին ոչ թե բարեփոխումները, այլ հեղափոխության անսկզբունքայնությունը, կոմֆորմիզմը։ Փաշինյանը հենց այս վիճակն է հեռացնում ԱԱԾ-ից ու ոստիկանությունից ու դա անում է ոչ թե անձանց թիրախավորելով, այլ ինստիտուցիոնալ մակարդակում։

Ուզենք, թե ոչ, ԱԱԾ-ում և ոստիկանությունում գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն առնչություններ ունեն նախկին համակարգի հետ, ու անկարելի է պատկերացնել, որ նրանցից որևէ մեկը՝ ղեկավարելով համակարգը, կարող է խթանել բարեփոխումների գործընթացը։ Ըստ այդմ՝ հեղափոխության նոր փուլի մեկնարկ կարելի է համարել այն փաստը, որ փորձ է արվում ուժային, իրավապահ մարմինները դուրս բերել նախկին օլիգարխիկ համակարգի տրամաբանությունից՝ օրենսդրական-ինստիտուցիոնալ լուծումներով։

Նոր Հայաստանում Ազգային անվտանգության ծառայությունն անձ չէ, համակարգ է և գալու է «բոլոր կոռուպցիոներների, լրտեսների և այս կարգի այլ տարրերի հետևից»,- երեկ երեկոյան «Ֆեյսբուքում» գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են և իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է և նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների և այս կարգի այլ տարրերի հետևից: Ինչպես նաև Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը և ՊԵԿ քննչական վարչությունը»,- ասված է վարչապետի գրառման մեջ: Փաշինյանը շեշտել է․ «Կոռուպցիայի և հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու: Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»:

Փաշինյանն, ըստ էության, ազդարարում է «կիսապայքարի» փուլի ավարտը, ու հենց դա է կադրային վերջին փոփոխությունների տրամաբանությունը։ Ըստ այդմ՝ իշխանությունը ոչ միայն չի թուլացել, այլ վերջին զարգացումներից դուրս է գալու շատ ավելի ուժեղացած՝ քաղաքական, գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Ի դեպ, վարչապետի գրառման մեջ նշանային է «լրտես» բառի օգտագործումը, որը, թերևս, ամբողջացնում է նախկին համակարգի հանցագործ էության գնահատականը։ Սեփական ժողովրդին կեղեքած համակարգը բնույթով օտար է ու չի կարող սպասարկել ինքնիշխանության օրակարգը ու իր կերպով օկուպացիոն, լրտեսական է։ Փաշինյանի այս դիպուկ ձևակերպումից հետո, անշուշտ, սպասվում են նոր բացահայտումներ, իրադարձություններ։ Աշունն իսկապես թեժ է լինելու։ Հեղափոխության թավիշն ավարտվեց․ Փաշինյանը նախապատրաստում է վճռական հարվածը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում