Thursday, 16 07 2026
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան

Արդի տեխնոլոգիա՝ փայտյա վառարանի փոխարեն

Տավուշի մարզի ամենամեծ գյուղը՝ սահմանամերձ Կողբը, 4.5 կմ է հեռու պետական սահմանից: Գյուղի մեծերը կատակում են, թե գրեթե քաղաքաբնակի կյանքով են ապրում. ունեն երկու դպրոց, երկու մանկապարտեզ, մշակույթի տուն ու արվեստի դպրոց, հիմնական զբաղմունք էլ բուսաբուծությունն ու այգեգործությանն է: Եթե չլինի նկարահանող տեսախցիկի նկատմամբ երեխաների զգուշավոր ու վախվորած արձագանքը, ապա սահմանամերձ լինելու փաստն առաջին հայացքից կարող է նույնիսկ չզգացվել:

Ուսին դրված տեսախցիկը մանկապարտեզի փոքրիկները նախ որպես կրակող զենք են ընկալում, ավելի ուշ՝ անտեսում են ու հանգիստ խաղում:

Կողբի առաջին մանկապարտեզը կառուցվել է 70 տարի առաջ՝ 1965 թվականին: Ոչ տիպային շինությունն սկզբում ջեռուցվել է քարածխի, իսկ խորհրդային համակարգի փլուզմանը հաջորդած տարիներին՝ փայտյա վառարաններով: Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները՝ այլընտրանքային էներգիայով շենքը տաքացնելու տարբերակը, անհասանելի է եղել մանկապարտեզին: Հին մեթոդներով շենքում ջեռուցում ապահովելը բարդ ու վտանգավոր գործընթաց է եղել: 60 սան ունեցող մանկապարտեզի տարբեր սենյակներում տեղադրվել է 5 վառարան:  Չնայած դրանց գործարկումը եղել է աշխատակիցների մշտական ուշադրության կենտրոնում, սակայն վտանգն ու անհարմարությունը զգալի են եղել:

«Ձմռան ամիսներին շենքում ջեռուցում ապահովելը շատ բարդ է: Հիմնականում փայտյա վառարաններով, երբեմն էլ՝ էլեկտրական սալիկներով ենք տաքացնում: Կայուն ջերմաստիճան ապահովելը գրեթե անհնար է լինում: Սենյակները հաճախ ծխով են լցվում: Էլ չեմ խոսում շարժուն երեխաներին  շիկացած վառարաններից հեռու պահելու մասին: Կարծում եմ՝ այս հարցում գյուղը չպետք է տարբերվի քաղաքից: Առավել ևս՝ սահմանամերձ գյուղը: Ուշադրությունը պետք է մեծ լինի»,-ասել է մանկապարտեզի տնօրեն Ալինա Մամյանը:

Ամռանը խնդիրը ներկայացվել է համանման խնդիրները լուծելու արդյունավետ փորձ ունեցող գործընկերներին: Արձագանքը չի ուշացել: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն իսկ  համատեղ ջանքերով, գործնական կոնկրետ քայլեր են իրականացնում: Գործընկերներն ձգտում են տաք ձմեռ ապահովել փոքրիկների համար: Ծրագիրն արդարացված է նաև բնապահպանական առումով: Հնացած ու ոչ արդյունավետ մեթոդներին փոխարինելու է ժամանակակից տեխնոլոգիան՝ ջեռուցման կենտրոնացված համակարգը՝ համալրված արևային ջրատաքացուցիչներով:

«Երեխաներին հարկավոր է մեծացնել առանց դժվար հիշողությունների: Դա կարևոր է հատկապես ապագայի համար: Շիկացած, այրող մետաղը կամ սենյակ լցվող ծուխը չեն կարող առաջացնել դրական հույզեր:  Գուցե շատ տարիներ առաջ փայտյա վառարաններով սենյակ ջեռուցելը համարվում էր նորմալ երևույթ կամ միակ լուծումը, սակայն ոչ այսօր, երբ կան զարգացած ու անվտանգ տեխնոլոգիաներ: Սա մի ծրագիր է, որը թույլ է տալիս նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ՝ փոխել սահմանին ապրող երեխայի և նրան դաստիարակող մանկավարժի առօրյան: Ուրախ եմ, որ գործընկեր կազմակերպության հետ կարող ենք օգտակար լինել նրանց»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սահմանապահ և հեռավոր բնակավայրերում ջեռուցման էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում