Կասանդրա Բենքսոնը տառապում է ակնեից, իսկ Չերի Լինդսեյը՝ վիտիլիգոյից: Նրանց մաշկն առանց դիմահարդարման շոկ է առաջացնում մարդկանց մոտ ու տհաճության զգացում: Դա ոչ միայն կոսմետիկ թերություն է, այլև հոգեբանական խնդիր, որը լրջորեն խանգարում է շփմանը, գրում է adme.ru-ն:
Dermablend կոսմետիկայի գովազդում աղջիկները համարձակվեցին ու տեսախցիկի առաջ իրենց դեմքից հեռացրին տոնային կրեմի շերտը:
Տեսանյութերում Կասանդրան ու Չերին, չթաքցնելով արցունքները, պատմում են, որ իրենց արտաքինի անկատարությունը վանում է մարդկանց:
Կասանդրան պորֆեսիոնալ մոդել է և YouTube-ում դիմահարդարման հայտնի դասերի հեղինակ: Չերին նույնպես փորձում է տեսանյութերի միջոցով օգնել կանանց վստահություն ձեռք բերել ու ապրել իրենց ոչ կատարյալ արտաքինով:





































