Սովորական քաղաքացիները ԿՀՎ-ից ավելի լավ են գուշակում աշխարհում տեղի ունենալիք իրադարձությունները, գրում է The Washington Times-ը՝ հղում անելով նոր հետազոտությանը:
3 տարի առաջ 3 հազար մարդ հրավիրված էր Good Judgment Project նախագծին: Սովորական քաղաքացիներին ու հատուկծառայությունների վերլուծաբաններին տրվել են աշխարհաքաղաքական թեմաներով հարցեր:
Պարզվում է, որ սովորական քաղաքացիները աշխարհի իրադարձությունները 30%-ով ավելի լավ են կանխագուշակում, քան գաղտնի տեղեկատվության տիրապետող փորձագետները:








































