Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին ներկա է եղել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:




































