Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` իր թիմը դեռ կարող է հաղթահարել ՊՍԺ-ի արգելքը, չնայած Փարիզում կրած պարտությանը:
«Մեզ համար դժվար կլինի պատասխան հանդիպման ժամանակ, բայց խնդիրն անիրագործելի չէ: Ֆուտբոլում, ընդհանրապես, անհնարին ոչինչ չկա:
Մրցակիցը կարողացավ ոչնչից գոլ խփել, իսկ մեզ չհաջողվեց արդյունավետ ավարտել բազմաթիվ գոլային պահերը: Երբեք չգիտես, թե իրադարձություններն ինչպես կընթանան: Պատասխան հանդիպմանը ջանք չենք խնայի»,- ասել է Մոուրինյոն:








































