ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սեպտեմբերի 16-ին արքայազն Բահրեյն Սալման բեն Համադ բեն Իսա Ալ Հալիֆի հետ հանդիպման արդյունքները ներկայացնելով, խոսել է Հյուսիսային Կորեա իր հնարավոր այցի մասին։
«Հիմա ամենահարմար պահը չէ Փհենյան մեկնելու համար»,– ամերիկյան առաջնորդի խոսքերն է մեջբերում Agence France-Presse գործակալությունը։
Հիշեցնենք, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը օգոստոսին Թրամփին ուղղված իր նամակում նրան հրավիրել էր այցելել Փհենյան։