Ամերիկյան Տեխաս նահանգի «Ֆորտ Հուդ» բազայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 4 մարդ: Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին
Զոհերի թվում է նաև հրաձիգը: Անհայտ անձի արձակած կրակից վիրավորվել է 14 մարդ:
Հրաձգության մասին հաղորդագրությունը ստացվել է տեղի ժամանակով ժ. 16.30-ին (Երևանի ժամանակով՝ 02.30-ին): Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու շղթայի մեջ վերցրել բազայի տարածքը:
Որոշ տվյալներով՝ հրաձիգի ինքնությունն արդեն պարզվել է: Նա 34-ամյա Իվան Լոպեսն է: Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում:



































