Բրիտանացի լեգենդար կատարող Ռոդ Ստյուարթն ասել է, որ 3 տարվա պայքարից հետո կարողացել է հաղթահարել քաղցկեղը։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։
74-ամյա երգիչն ասել է, որ տառապել է շագանակագեղձի քաղցկեղով։ Ուռուցքը հայտնաբերել հաջողվել է 2016-ի փետրվարին, երբ ընդհանուր հետազոտություն է անցել։
Ռոդ Ստյուարթը հանդիսատեսին է ներկայացել Faces խմբի նախկին գործընկերների հետ։