Wednesday, 15 07 2026
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը

Զգուշացեք․ մարաթոն՝ հանուն Քոչարյանի «հերոսացման»

Ֆեյսբուքում գործում է «Անկախության մարաթոն․ Հաղթանակած» էջը, որը պատմում է երիտասարդական մի նախաձեռնության մասին, որն ակտիվ գործունեություն է ծավալում մարզերում՝ հայրենասիրական գաղափարների, հրապուրիչ կարգախոսների ներքո։

Մեր օրերում նման նախաձեռնությունների պակաս չկա ու այս մեկին հատուկ չէինք անդրադառնա, եթե ստույգ տեղեկություն չունենայինք, որ դրա հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանի թիմը։

https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/69730684_2503730193238493_487297957087936512_n.jpg?_nc_cat=109&_nc_oc=AQkh4CDAbmaRkDvhQGSwJaeuQL4h3pL8ch4UemZSDcU0eGOYLM9YScvi6YYXMIAjy4A&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=81459c31a5ce3f86b6213e34ca331610&oe=5DFCA932

Տեխնոլոգիան ու մեթոդաբանությունը շատ ծանոթ են ու հարկ է խոստովանել, որ դրանք որոշակի արդյունավետություն ունեն հասարակության անտեղյակության համատեքստում։

Երկրորդ նախագահի դեմ ձևավորված է հանրային լայն կոնսոլիդացիա ու կոնսենսուս, ու նա իր դեմքով չի կարողանում անգամ կուսակցություն ձևավորել՝ չնայած այդ մասին հայտարարել էր իր հարցազրույցներից մեկում։ Քոչարյանը խորհրդարանական ընտրություններին անգամ միջնորդավորված չմասնակցեց, որովհետև նույնիսկ հին համակարգի հետ ասոցացվող քաղաքական ուժերը հրաշալի գիտեն, որ երկրորդ նախագահի անվան որևէ ասոցիացիա քաղաքական ֆիասկոյի ամենակարճ ճանապարհն է։

Վերջին կալանավորումից մեկ օր առաջ Ռոբերտ Քոչարյանը շրջանառու դարձրեց «Կոնսենսուս՝ մինուս մեկ» բանաձևը, սակայն դա էլ չաշխատող տեխնոլոգիա է, որովհետև երկրորդ նախագահը հրաշալի հասկանում է, որ այսօրվա Հայաստանում քաղաքական և հանրային ցանկացած կոնսենսուսի իրական թիրախը հենց ինքն է ու թերևս քարոզչական այս հնարքն ազդեցություն չգործեց անգամ Ռոբերտ Քոչարյանի սակավաթիվ կողմնակիցների վրա։

 

Քոչարյանի մի քանի տասնյակ աջակիցների ցույցերը դատարանների պատերի տակ որևէ ազդեցություն, անգամ՝ մանիպուլյատիվ հարթության վրա, չեն գործում, որովհետև աշխատում է բումերանգի օրենքը ու դատարանի շենքի մոտ ինքնաբուխ հավաքվում են անհամեմատ ավելի մեծ թվով մարդիկ, ովքեր պահանջում են համարժեք պատասխանատվության ենթարկել երկրորդ նախագահին՝ նախկինում գործած հանցագործությունների համար։

Ըստ այդմ՝ Քոչարյանի թիմին մնում է կողմնակիցներ կամ հետևորդներ հավաքագրել ակնհայտ մանիպուլյացիոն հնարքներով, երբ երիտասարդները կուլ են տալիս հայրենասիրական կարգախոսների «խայծը», իսկ հետո հայտնվում են երկրորդ նախագահին «հերոսացնողների» շարքերում։

«Անկախության մարաթոն․ Հաղթանակած» նախաձեռնությունը հենց դրանցից մեկն է, որը ստեղծվել է եկեղեցու երիտասարդական կառույցների բազայի հենքով, սակայն ակտիվորեն ֆինանսավորվում է Ռոբերտ Քոչարյանի թիմի կողմից։

Թե կոնկրետ ինչ իրական նպատակներ է հետապնդում այս նախաձեռնությունը ու հետո ինչ տրանսֆորմացիաներ կապրի՝ դժվարանում ենք ասել, որովհետև՝ մեծ հաշվով, Քոչարյանի խնդիրը ոչ թե իշխանության ու Նիկոլ Փաշինյանի, այլ՝ հասարակության հետ է։ Այլ խոսքով՝ նույնիսկ ամենալուսավոր նախաձեռնությունը ֆանտաստիկ արագությամբ դևալվացվելու է՝ Քոչարյանի հետ ասոցացվելուց հետո։

Ուշագրավ է, որ Քոչարյանի թիմի ցանցային աշխատանքը հար և նման է մի շարք աղանդների գործելաոճին, որոնք զբաղված են «մարդաորսով»՝ մանիպուլյատիվ հնարքներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում