Թաիլանդում բրիտանացի զբոսաշրջիկը, ճամպրուկին դիպչելով, ընկել է ապակե դռան վրա և մահացել: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
33-ամյա տղամարդը ուղևորվել է կղզի՝ ընկերներին այցելելու: Երեկույթից հետո վերադարձել է իր հյուրանոցային սենյակ: Որոշ ժամանակ անց տղամարդը ոտքի է կանգնել, ոտքը դիպել է ճամպրուկին, որը գտնվում էր մահճակալի և ապակե դռան միջև, տղամարդը ընկել է և կոտրել դուռը:
Նա մահացել է ապակու մեծ բեկորի առաջացրած ստամոքսի մահացու վերքից: