Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպման շրջանակներում ֆրանսիական ՊՍԺ-ն սեփական հարկի տակ այսօր մրցելու է Լոնդոնի «Չելսի»-ի հետ:
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
ՊՍԺ. Սիրիգու, Տիագո Սիլվա, Ալեքս, Մաքսվել, Ժալե, Տիագո Մոտա, Մատույդի, Վերատի, Կավանի, Իբրահիմովիչ, Լավեսի:
«Չելսի». Չեխ, Իվանովիչ, Կեհիլ, Տերի, Ասպիլիկուետա, Դավիդ Լուիս, Ռամիրես, Օսկար, Ազար, Վիլիան, Շյուռլե:
Հավելենք, որ հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին:





































