Եղիսաբեթ II թագուհու նախկին օդաչու Գրեմ Լորին նոր փաստագրական նախագծում պատմել է 90-ականներին թագավորական ընտանիքի սովորությունների մասին։ Տղամարդու խոսքով՝ սովորական կարկանդակները, որոնք մատուցվում են թռիչքների ժամանակ, միանգամայն Վինձորների ճաշակով էին։
Լորին չի հստակեցրել, թե թագուհուն կոնկրետ ինչ կարկանդակ է դուր եկել, բայց տեսաբանների կարծիքով խոսքը The Fray Bentos-ի մասին է՝ սթեյքով և երիկամներով, աղացած տավարի մսով և սոխով, ինչպես նաև հավով ու բեկոնով կարկանդակի։














































