Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Օբ գետի վրա արտակարգ վայրէջք էր կատարել Ան-24 ինքնաթիռը, որի շարժիչը օդում սկսել էր այրվել, և ինքնաթիռի անձնակազմը նման որոշում էր ընդունել: Վայրէջքի ժամանակ ինքնաթիռի պոչի հատվածը պոկվել էր, սակայն ինքաթիռը ջրասույզ չէր եղել, ինչի շնորհիվ հնարավոր էր եղել փրկել 30 ուղևորներից 24-ի կյանքը:
Երեկ ինտերնետում հայտնվել է արտակարգ այդ վայրէջքի մի տեսանյութ, որ կատարվել էր Օբ գետի մերձակայքում:







































