Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Շտապողական ու պոպուլիստական մոտեցում է ցուցաբերվում. ինչ ռիսկեր է պարունակում օրենքի նոր նախագիծը

Երեկ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը։ Սույն նախագիծը սահմանում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի կադաստրային արժեքի շուկայական գնահատման կարգը: Այն սահմանում է, որ անշարժ գույքի կադաստրային արժեքի շուկայական գնահատման կարգով հաշվարկված կադաստրային արժեքները հիմք են հանդիսանում անշարժ գույքի հարկով հարկման համար:

Նախագիծը ընդունվեց անգամ այն բանից հետո, երբ ընդդիմադիր մի շարք պատգամավորներ պնդում էին, որ այն հակասահմանադրական է։ «Իշխող խմբակցության քվեարկության շնորհիվ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը, որով գույքի բազային արժեքի որոշման իրավասությունը տրվում է կառավարությանը, ինչը հակասում է Սահմանադրությանը, քանի որ հարկերը սահմանվում են բացառապես օրենքով: Որևէ մեկը չհերքեց հակասահմանադրականության խնդիրը՝ հարցի քննարկումը նախատեսելով իրականացնել մինչև երկրորդ ընթերցում:

Այն ահռելի աշխատանքը, որը անհրաժեշտ է իրականացնել, օրենքի նախագծով կառավարությունը պետք է իրականացնի 1,5 տարվա ընթացքում, որը փաստորեն «որոշվեց» իրականացնել երկու շաբաթվա ընթացքում:

Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ տնտեսության համար չափազանց կարևոր օրենքը հակասահմանադրական վիճակով հասնում է լիագումար նիստի քննարկմանը՝ ստանալով դրական եզրակացություն բոլոր փուլերում, որից հետո իրականացվում են հրատապ և ոչ արդյունավետ փոփոխություններ»,- նախագծի ընդունումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ անշարժ գույքի շուկան կարգավորող օրենքը չի փոխվել։ Շուկան բարձիթողի վիճակում է, և սոցիալական շերտակազմավորումը վաղուց խորացել էր։ Բնակչության եկամուտների և ունեցվածքի բևեռացումը առասպելական չափերի էր հասել, որն անընդունելի է։ «Եթե պետությունն իր քայլերով ցանկանում է մեղմել այդ բևեռացումը և վերաբաշխում կատարել խոշոր սեփականատերերի, մեծահարուստների ունեցվածքների, եկամուտների, ապա այն ողջունելի է։ Բայց պետք է բավականաչափ հիմնավորված լինեն և՛ դրույքաչափերը, և՛ մեխանիզմները, և՛ գործիքակազմները՝ աշխատեցնելու համար այդ ամենը»,- ասաց Մարգարյանը։

Նրա խոսքերով, եթե լուծումը տարվում է նրան, որ կադաստրային արժեքը մոտեցվի շուկայականին, ապա այդտեղ լուծումներ չկան, որովհետև մարդիկ, ըստ եկամուտների, շատ ավելի մեծ սոցիալական բևեռացում ունեն, քան գույքի արժեքի մասով։ «Ասենք՝ մեկն իր պապից մի հսկայական բնակարան է ժառանգել, բայց ինքը գործազուրկ է և շատ ցածր եկամտային տիրույթում է գտնվում, ապա ինչ կարգավիճակում կհայտնվի նա այս օրենքի գործարկման դեպքում։ Իհարկե, այդ մարդը ստիպված վաճառքի կհանի իր բնակարանը, որպեսզի կարողանա տեղավորվել գույքահարկի չափերի մեջ։ Սա անընդունելի է»,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը։

Նրա խոսքերով՝ նախ և առաջ հարկավոր է լուծել մարդկանց աշխատատեղերի խնդիրը, եկամուտների խնդիրը, որպեսզի մարդիկ կարողանան կատարել նաև իրենց հարկային պարտավորությունները՝ տվյալ դեպքում նաև գույքահարկի գծով։

Ամեն դեպքում, մեր զրուցակցի խոսքերով, այնպես չէ, որ օրենքի ընդունումից հետո բոլոր հսկայական, շքեղ առանձնատները, բնակարանները կվաճառվեն և շուկայում քաոտիկ վիճակ կլինի։ Մարգարյանն ասում է՝ բնակարանների մասսայական վաճառքի համար մասսայական գնորդներ են պետք։ «Խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ ոչ վճարունակ քաղաքացիները գույքահարկի մասով պարտքեր կուտակեն, տուժ-տուգանքները կուտակեն, որը դառնա մեծ խնդիր, որը եղել է նախկինում։ Անցած տարի էլ մի փոփոխություն արեցին այս ոլորտում, բայց մի խնդիրը չլուծած՝ անցան ավելի բարդ, բազմապլան խնդրի։ Կարծում եմ՝ այս մոտեցումը ճիշտ չէ։ Սա պարզապես հերթական պոպուլիստական քայլն է, թե՝ բա հեսա մենք կբռնենք ու բոլոր հարուստների ունեցվածքը կհարկենք ու եկամուտները կվերաբաշխենք»,- նկատեց Մարգարյանը՝ ավելացնելով, որ պետք է նաև նայել միջազգային փորձին, տեսնել՝ ինչ է հուշում միջազգային փորձը, բայց միևնույն ժամանակ, ըստ տնտեսագետի, Հայաստանը ոչ Բրիտանիան է, ոչ Ճապոնին, որ հարցին լուծումը տա նման մեխանիզմներով։ «Այնպես որ պետք չէ արտաքին աշխարհի փորձը վերցնել ու մեխանիկորեն պատճենել մեր իրականության վրա»,- եզրափակեց Ատոմ Մարգարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում