Thursday, 02 07 2026
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին

Ակնհայտ է՝ մեր կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում էին մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ: Հանդիպումն անցկացվել է «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքով:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է կարևորել է նման հանդիպումների անցկացումը:

«Երկար ժամանակ փնտրում ենք, թե ինչ ճիշտ ձևաչափով է պետք շփվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որովհետև կառավարական ֆորմատներով միշտ չէ, որ շփումներն արդյունավետ են լինում և ուրախ եմ, որ այսպիսի մի փորձ ենք անում:

Կարծում եմ՝ կարևոր դիտարկում հնչեց, որ երբեմն փորձում ենք գնահատել, թե ինչ է ժողովրդավարությունը: Երբեմն կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն ունի նաև այսպիսի հատկություն, որ դրա պայմաններում նրանք, ովքեր դրանից առաջ էլ լռեցնում էին ուրիշներին, հիմա նույնպես երբեմն ավելի շատ հնարավորություններ են ունենում լռեցնել ուրիշներին:

Սա թերևս ամենակարևոր դիլեման է, որ գոյություն ունի ժողովրդավարական երկրներում կամ, համենայն դեպս, Հայաստանի նման ժողովրդավարական երկրներում, որոնք դեռևս հիմնական հասկացություններ ճշտելու և ճշգրտելու անհրաժեշտություն ունեն:

Մասնավորապես, ոչ միշտ, բայց երբեմն որոշ դրվագներում կարող է պարզվել, որ պարզաբանման կարիք ունի, թե ի՞նչ է նշանակում մարդու իրավունք, երբեմն կարող է անհրաժեշտ լինել պարզաբանել, թե ո՞վ է մարդը, ով կարող է օգտվել իրավունքից, երբեմն կարող է անհրաժեշտություն լինել պարզաբանել, թե արդյոք ոմանք ավելի կամ պակաս մարդ են և այսպես շարունակ:

Բայց սրանից, կարծում եմ, պետք չէ զարմանալ և առավել ևս պետք չէ նեղսրտել: Սա նշանակում է, որ ժողովրդավարությունը, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու կամ գուցե ոչ այնքան երկար, որպեսզի առնվազն հիմնական հասկացությունների մակարդակով մենք հանրային կոնսենսուս ունենանք: Մի բան ակնհայտ է, որ մեր կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին: Բազմիցս եմ հայտարարել, որ ժողովրդավարությունը համարում եմ այսպես ասած էնդեմիկ արժեք մեզ համար, ոչ թե որևէ երկրից կամ որևէ տարածքից ներմուծված: Եվ ես դրան հավատում եմ, որովհետև կարծում եմ, որ նաև դահլիճում ներկա շատ մարդկանց և անձամբ իմ գործունեությունը դա են ապացուցել, որ ժողովրդավարությունն ի վերջո մեզ հարազատ երևույթ է, բայց երևի թե ժամանակ առ ժամանակ մենք կարիք ունենք մի պահ կանգ առնել և ինչպես ասում են՝ համադրել ժողովրդավարության մասին մեր կոնկրետ, պրակտիկ ձևակերպումները: Այսօրինակ հանդիպումները կարծում եմ շատ լավ առիթ են այդ հարցերը քննարկելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը երկրում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման գործում և նշել, որ այդ նպատակով գործադիրը կոռուպցիայի դեմ պայքարի, դատիրավական բարեփոխումների գործընթացներում ներգրավվել է նաև քաղհասարակության ներկայացուցիչներին:

Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է քաղաքացիական հասարակության ներչկայացուցիչների մի շարք հարցերի, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկությունները: Մասնավորապես, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ հանրային վերահսկողության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական ոլորտում, ոստիկանության և ընդհանրապես պետական կառավարման համակարգերում բարեփոխումների իրականացմանը, այդ ուղղությամբ նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Վարչապետը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել նաև հետագայում նման հանդիպումների կազմակերպման ձևաչափերի շուրջ և ընդգծել, որ դրանք կնպաստեն երկկողմ փոխգործակցությանը տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու գործին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում