Sunday, 05 07 2026
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը

ՊՆ-ն նոր պարզաբանում է ներկայացրել ցեմենտի գնման գործընթացի վերաբերյալ

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել ԱԺ-ում բարձրացված հարցի վերաբերյալ:

«Ցեմենտի գնման մասին ՀՀ ՊՆ-ի պարզաբանման վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Թանդիլյանի բարձրացրած հարցադրման 2-րդ և 5-րդ կետերը դուրս են ՀՀ ՊՆ իրավասությունների դաշտից և դրանց վերաբերյալ պարզաբանում կարծում ենք կարող է ներկայացնել գնումների համակարգում պետական լիազորված մարմինը:

Հարցադրման 3-րդ կետով պատգամավորի ներկայացրած դիրքորոշման համաձայն՝ մեկ անձից գնման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գնորդն իրավունք ունի մեկ անձից գնումն իրականացնել գնման հրավերի միջոցով, այսինքն՝ ուղարկել հրավեր ցանկացած ընկերության, որը վաճառում է գնվող ապրանքը, ինչն այս պարագայում չի իրականացվել: Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նշվածը հնարավոր է միայն թղթային եղանակով մեկ անձից գնումների կատարման դեպքում:

Ցեմենտի գնման հիշատակված գործընթացը, ինչպես նշվել էր ՀՀ ՊՆ պարզաբանման մեջ, իրականացվել է էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընացի կազմակերպման կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի դ. պարբերության համաձայն՝ պատասխանատու ստորաբաժանման կողմից հաստատվող գնման հայտում ներառվում է մեկ անձից գնումներ կատարելու դեպքում այն անձի կամ անձանց (հնարավոր մասնակից) տվյալները (անվանումը, գտնվելու վայրը և այլն), որոնց պետք է ուղարկվի տվյալ գնման հրավերը՝ բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով մեկ անձից գնումների կատարման դեպքերի:

Միաժամանակ ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի թիվ 386-Ն որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ պետական մարմինները հրատապության հիմքով մեկ անձից գնումներն իրականացնելու են էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, որի պարագայում գնման հրավերը հրապարակվում է www.procurement.am կայքում և բոլոր ցանկացող անձիք կարող են մասնակցել այդ գնման գործընթացին: Ավելին, եթե որևէ ընկերություն նախապես գրանցված է էլեկտրոնային գնումների armeps համակարգում՝ այս կամ այն ապրանքի գնումների միասնական անվանացանկի (CPV) կոդի տակ, ապա այդ ապրանքի գնման հրավերը www.procurement.am կայքում հրապարակելիս armeps համակարգը տվյալ ընկերությանը ավտոմատ եղանակով ուղարկում է ծանուցում՝ գնման գործընթաց կազմակերպված լինելու վերաբերյալ:

Այսինքն եթե Արարատի ցեմենտի գործարանը գրանցվել է armeps համակարգում՝ ցեմենտի CPV կոդի տակ (ընկերությունների՝ armeps համակարգում գրանցված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի չէ պատվիրատուներին), ապա վերջինս ստանում է ծանուցում էլ. գնումների համակարգով գնումներ կատարող բոլոր մարմինների, այդ թվում՝ ՀՀ ՊՆ կողմից ցեմենտի գնման գործընթաց սկսելու վերաբերյալ: Հարկ է նկատել նաև, որ անկախ այդ համակարգում գրանցված լինելու հանգամանքից, ցանկացած անձ կարող է մասնակցել էլ. գնումների համակարգով կազմակերպվող գնման գործընթացներին:

Ինչ վերաբերվում է պատգամավորի այն պնդմանը, թե գնման գործընթացը արդյունավետ կազմակերպվելու դեպքում կխնայվեր առնվազն 2.7 միլիոն դրամ, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ ՊՆ-ն ինչպես ցեմենտի, այնպես էլ ցանկացած գնման գործընթաց կազմակերպելիս առաջնորդվում է բացառապես գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումներով, որոնք թույլ չեն տալիս ուղիղ պայմանագիր կնքել այս կամ այն կազմակերպության հետ՝ եթե անգամ վերջիններս հանդիսանում են արտադրող ընկերություններ»,- գրել է նա:

https://www.facebook.com/arcrun/posts/2474781595890767

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում