Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Մենք չէինք ուզում, որ ԱԱԾ պետը կամ ոստիկանապետը լինեին քաղաքական դեմքեր, որովհետև մեր պետությունն ունի սրա վատ փորձը. եկեք անկեղծ լինենք: Մենք ունեինք մի քանի չստացված փորձ, երբ քաղաքական գործիչները ղեկավարել են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, և նրանք ձեռք են բերել այնքան մեծ կշիռ, որ ոչ բնական ձևով ազդել են քաղաքական պրոցեսների վրա, հետագայում մեկը դարձել է վարչապետ, հետո՝ նախագահ»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա հարց բարձրացրեց՝ արդյո՞ք այդ վատ փորձը մեզ համար պետք է լինի ուղենիշ. «Տարոն Սիմոնյանի փաստարկները անխոցելի էին: Հիմա այս տարբերակը միանգամայն ընդունելի է»:
Արարատ Միրզոյանը կարծում է նաև, որ իշխող ուժը պետք է մարտահրավերն ընդունի. «Ինչո՞ւ պետք է պատասխանատվություն չստանձնենք ոստիկանության համար. մեզնից մեկը պետք է դառնա ոստիկանապետ»:
Մանրամասները՝ տեսանյութում: