«Ուղևորվում եմ Վիեննա՝ ԵԱՀԿ-ի հետ խորհրդատվության, ապա կգնամ Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ»,- Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպում կունենան ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում:









































