Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, առաջարկվում է, որ ԱԱԾ կամ ոստիկանության ղեկավար անձինք նշանակվեն՝ հաշվի առնելով այն չափանիշները, որոնք դրված են պատագմավորների առջև:
«Ի՞նչ դիրքորոշում կունենայիք, եթե իշխող քաղաքական ուժը նման նախագիծ ներկայացներ, որովհետև ուժային կառույցները անկախություն պետք է ունենան»,- Տարոն Սիմոնյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ ակնկալելով անկեղծ պատասխան:
Նրա խոսքով՝ ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները այս փոփոխությամբ քաղաքականացվում են. «Չէ՞ որ ուժային կառույցներն այդ դեպքում կարող են պայմանավորված լինել իշխող ուժի ճաշակով»:
Մանրամասները՝ տեսանյութում: