Սաուդյան Արաբիայում բացի շատ բաներից՝ ահաբեկչության նշան է նաև աթեիզմի ցանկացած տեսակի կոչ:
Նոր օրենքն առավել ցավոտ կհարվածի ոչ թե ահաբեկիչներին, այլ այլախոհներին, նաև նրանց, ովքեր Աստծուն չեն հավատում:
Հիմա Սաուդյան Արաբիայում Աստծուն չհավատալը պարզապես վտանգավոր է դարձել. հնարավոր է՝ ազատությամբ վճարել, գրում է Ուկրաինայի «Կոմսոմոլսկայա պրավդան՝ հղում անելով Independent-ին: Անվտանգության մասին օրենքների շարքում, ինչպես պնդում են Human Rights Watch-ի ակտիվիստները, աթեիստներին բացահայտորեն անվանում են «ահաբեկիչներ»՝ բոլոր հետևանքներով:
Աբդալլայի ընդունած նոր օրենքների նպատակը, ըստ դիտորդների, այլախոհության և քաղաքական հակառակորդների դեմ պայքարն է, ոչ թե Բաշար Ասադի կառավարության դեմ պայքարելու համար Սիրիա մեկնող արաբների թվի աճի դեմ պայքարը: Օրինախախտներին սպասում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Օրենքի առաջին հոդվածը պարունակում է ահաբեկչության սահմանումը:










































