Daily Mail-ի փոխանցմամբ՝ վերջին ուսումնական տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում դպրոցականների ագրեսիվ վարքը կրկնակի աճել է. ինչը հանգեցրել է նրան, որ բրիտանացի ուսուցիչներին թույլատրվել է ուժ կիրառել աշակերտների նկատմամբ։
Կրթության նախարարությունը վերացրել է առավել վաղ մտցրած արգելքը, որով ուսուցիչներին ոչ միայն արգելվում էր ուժ կիրառել աշակերտների նկատմամբ, այլև անգամ դիպչել նրանց։ Այժմ այդ արգելքի վերացումը Կրթության նախարարությունը պատճառաբանում է բրիտանական դպրոցներում ուսուցիչների անվիճելի հեղինակությունը վերականգնելու անհրաժեշտությամբ։