Աշնանը ռուսաստանցի զբոսաշրջիկների մեծ մասը կցանկանար արձակուրդն անցկացնել ծովում՝ հաղորդում է Tutu.ru- ն:
Ավելի քան հազար հարցվածների 38 տոկոսը նախընտրում է աշնանային հանգիստն անցկացնել ծովափնյա վայրերում։
Հարցվածների մոտ 16%-ը նշել է, որ իրենք կընտրեն ուղևորություն դեպի ծովային առողջարաններ, որոնցում արդեն ավարտվում է սեզոնը:
Եվրոպայում տեսարժան վայրերի շրջագայությունները հետաքրքրում են հարցվածների 14% -ին, 4%-ը ցանկություն է հայտնել տեսնել աշունը Բալթյան երկրներում, իսկ 3% -ը կարծում է, որ տարվա այս պահին անհրաժեշտ է մեկնել հարևան երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան:
Այսպիսով, աշնանային հանգստի նախընտրելի երկրների տասնյակում հայտնվելեն հաջորդաբար Ուզբեկստանը, Հայաստանը, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Մոլդովան, Ղազախստանը, Իսրայելը, Թուրքիան և Չեռնոգորիան: