Եվրոպան ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական հարաբերություններում կարող Է բախվել նույն այն խնդիրներին, որոնք ծառացել են Չինաստանի առջեւ: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Եվրոպան նրանց թվում Է, ովքեր մշտապես վարում են ամենահովանավորական քաղաքականությունը: Նրանք նստած են իրենց տեղերում, եւ ասում են, հըմ, մենք հաջո՞րդն ենք: Կարող Է լինել եւ այդպե՛ս»,- գրել Է նախագահն իր թվիթերում:
Նա նշել Է, որ «այն, ինչ Թրամփն անում Է Չինաստանի նկատմամբ, կիրառելի Է նաեւ մնացած աշխարհի նկատմամբ»: «Մենք պետք Է փոխենք կանոնները: ԱՄՆ-ը չի կարող պաշտպանել ամբողջ աշխարհը եւ վճարել դրա համար»,- հավելել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Նա պարզաբանել Է. «Չպետք Է լինի այնպիսի համակարգ, երբ մենք մեր տնտեսական գործունեությունը վարում ենք ի բարօրություն այլ երկրների, որոնք արդեն վաղուց մեզ հարկել են մեծ մաքսերով: Չպետք Է թաքցնել իրականությունը: ԱՄՆ-ն սակագնային ահաբեկչության օբյեկտ Է արդեն 50 տարի: Բայց իրական համաձայնագրի կնքումը հնարավոր Է»։