Friday, 07 06 2024
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին

Անցյալի ուժերի վախները պետք է չափել, անցումային արդարադատությունը՝ խիստ անհրաժեշտություն

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը դեմ է անցումային արդարադատության իրականացմանը։ Նա tert.am-ին տված հարցազրույցում մասնավորապես նշել է, որ եթե հանկարծ արհեստականորեն անցումային արդարադատություն իրականացնենք, դա մեծ ստվեր կգցի մեր ամբողջ պետության վրա և մեծ հարված կհասցնի պետաիրավական համակարգին.«Անցումային արդարադատության անցնելու համար Հայաստանում ոչ մի նախադրյալներ չկան: Անցումային արդարադատության անցնում են այն երկրներում, որտեղ ներսում տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ՝ կա՛մ ֆաշիստականից անցնում ես դեմոկրատական ռեժիմի, կա՛մ տոտալիտարից, որտեղ 100-ավոր բանտարկյալներ կան, անցնում ես դեմոկրատականի»,- ասել է Մանուկյանը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, մինչդեռ, անցումային արդարադատության իրականացումը խիստ անհրաժեշտություն է համարում։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց.«Քանի որ իշխանությունը նախատեսել է և  գողապետություն համարվող համակարգը բացարձակ կրախ է ապրել, ուզեն-չուզեն՝ անցումային արդարադատությունը պետք է այս կամ այն կերպ իրականացնել։Իշխանությունն այսօր ամուր է, բացի քրեաօլիգարխիկ նախկին համակարգից այլ խոչընդոտներ չեն լինի։ Անվտանգության ուժերը իշխանությանն են, հետևաբար դիմադրությունը կլինի վիրտուալ»։

Ըստ Շիրինյանի՝ անցյալի քաղաքական ուժերը, որոնք խուսափում են արդարադատությունից՝ վախ ունեն ու փորձում են այդ վախը տարածել հասարակության վրա. «Գողապետությանը սպասարկող համակարգ չի կարող գոյություն ունենալ, անցումային արդարադատությունը խիստ անհրաժեշտություն է։ Այդ ուժերի ու գործիչների վախները պետք է չափել։Գողապետությունը միանշանակ պետք է ոչնչացվի»։

Մեր զրուցակիցն ընդգծեց.«Ես իրավագետ չեմ, բայց դա պարտադիր չէ հասկանալու, թե ինչու են նախկին ուժերն այդքան սարսափած ու ինչու են այդ սարսափը տարածում։ Ինչի՞ն են դեմ, երկիրը պետք է առաջ գնա»։

Քաղաքացիական պատերազմ, ըստ Լևոն Շիրինյանի, Հայաստանում չի եղել և  չի լինելու.«Սկզբից Ռոբերտի վրա էին հույս դրել, իսկ նա ջախջախվեց, քաղաքական ակտիվություն չեղավ։ Հիմա Գագիկ Խաչատրյանն է ուղեբեռը վերցրել ու գնացել խուց, հուսահատ քայլեր են անում։ Հայաստանում քաղաքացիական պատերազմ լինել չի կարող։ Այդ մարդիկ, հավանաբար Վազգեն Մանուկյանը ևս, անցյալի իշխանության կերտիչներից է, պրագմատիզմի հիմնադիր հայրը, որը վերածվեց գողության։  Նա այդ ակունքներում է և այդ պատճառով էլ դիմադրում է։ Հայաստանը գողապետությանը հրաժեշտ է տալիս, ինչքան էլ շատերի համար ցավալի լինի։Մի ժամանակ էլ Ռուսաստանով, Պուտին պապայով էին վախեցնում։ Պարզ  է, որ հիմա ժողովրդի մեջ դժգոհություն կա, բայց այնպես չէ, որ ժողովուրդն անցյալի համակարգն է տենչում։ Հակոբ Պարոնյանն ասել է.« Առաջ գոռալով, հետ ենք գնում»։ Նրանք էլ այդ տրամաբանությամբ են ուզում շարժվել»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում