Friday, 07 06 2024
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին

Զուգահեռներ կարելի է անցկացնել, բայց 2008-ի ընդդիմությունը 1996-ի զարգացումներից ճիշտ եզրահանգումներ էր արել

«Իհարկե, զուգահեռներ կարելի է անցկացնել 1996-ի ու 2008-ի միջև։ Երկու դեպքում էլ քաղաք զորք է մտել, երկու դեպքում էլ ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են եղել, երկու դեպքում էլ մարդիկ բողոքում էին ընտրությունների արդյունքներից, երկու դեպքում էլ վերահաշվարկ ու նոր ընտրություններ էին պահանջում։ Սրանով, ըստ էության, ավարտվում է 1996 և 2008 թվականների նմանությունը։ Մնացած զրույցն արդեն տարբերությունների մասին է։ Իսկ տարբերություններն էական են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի օրերս արված հայտարարությանը, թե առաջին անգամ բանակը Երևան է մտել 1996-ին, երբ Տեր-Պետրոսյանի կողմից ճնշվում էին ցույցերը։ «Որոշակի տարբերություն կա 1996-ին և 2008-ին զորքերի օգտագործման միջև։ 1996-ին զորքերն անմիջականորեն բերվել են ցուցարարների հետ շփման, մինչդեռ 2008-ին զորքերը տեղակայվել են այնպիսի վայրերում, որպեսզի անմիջական շփումներ և բախումներ չլինեն զորքերի և ցուցարարների միջև»,- ասել էր Հայկ Ալումյանը։

«2008-ի հանրահավաքները խաղաղ բնույթ էին կրում մինչև 2008-ի մարտի մեկը, հարկ է նշել, որ մարտի 1-ից հետո նույնպես ընդդիմության կողմից բռնության ոչ մի կոչ չի հնչել, որևէ բռնարարք տեղի չի ունեցել։ 1996-ին, ընդհակառակը, որքան էլ ցավալի ու անցանկալի է, պետք է արձանագրվի, որ բողոքող ցուցարարներն են ջարդել Ազգային ժողովի դարպասները, նրանք են բախվել շենքը պաշտպանող ոստիկանական ուժերին, նրանք են ճեղքել ոստիկանական պատնեշը և մտել Ազգային ժողովի շենք ու հաշվեհարդար տեսել ԱԺ նախագահի ու ԱԺ նախագահի տեղակալի հետ։ Նրանք են վիրավոր նախագահին ու տեղակալին առևանգել ու պահել անհայտ վայրում։ 1996-ին քաղաք մտած բանակային ստորաբաժանումներին հրահանգվել է բորբոքված ցուցարարներին զսպելու նպատակով օդ կրակել, արդյունքում ոչ մի զոհ և ոչ մի վիրավոր չի եղել, 2008-ին, ընդհակառակը, դիմահար կրակ է բացվել ցուցարարների ուղղությամբ, և ունեցել ենք 10 զոհ և մի քանի հարյուր վիրավորներ։ Այս պարագայում արդեն դժվար է 1996-ի և 2008-ի միջև զուգահեռներ տանել։ Ոչ մի կերպ այդ զուգահեռները չեն ստացվում։ Դրանք նույն պատճառից ծնված տարբեր, իրար ոչ նման, անգամ իրար հակադիր զարգացումներ են»,-ընդգծեց իրավապաշտպանը։

Վարդան Հարությունյանի խոսքով՝ կարելի է քննարկել, թե արդյոք պե՞տք էր 1996-ին բանակը Երևան մտցնել։ Կա՞ր արդյոք դրա կարիքը։ «Կարծում եմ՝ չկար։ Ոստիկանական ուժերը հանգիստ կարող էին վերահսկել իրավիճակը։ Սա ուժի ցուցադրման պես մի բան էր, որի հեղինակները հայտնի են։ Երևի հենց 1996-ի զարգացումներն էին գլխավոր պատճառը, որ 2008-ի ընդդիմության առաջնորդները, ընդդիմադիր գործիչները չափազանց զգույշ էին, մերժում էին բռնության ցանկացած դրսևորում ու իրենց աջակիցներին անընդհատ զսպվածության ու սադրանքներից զերծ մնալու կոչեր էին անում։ Կարելի է պնդել, որ 2008-ի ընդդիմությունը 1996-ի զարգացումներից ճիշտ եզրահանգումներ էր արել, ինչը հնարավոր չէ ասել այդ շրջանի իշխանության մասին»,- եզրափակեց Վարդան Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում