«Իհարկե, կա լրացուցիչ ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն, քանի որ տվյալներն ամբողջական չեն: Նոր ՇՄԱԳ-ը պետք է պատասխան տա՝ արդյոք այդ ամբողջ ուսումնասիրությունը կատարելուց հետո նոր փորձաքննությո՞ւն անցկացնել: Մի բան պարզ է՝ այս պահին պատասխանն ամբողջական չէ»,-մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Պատգամավորը մասնակցել է ELARD ընկերության փորձագետների հետ տեսակոնֆերանսին: Նա նշեց, Ամուլսարի հարցը կառավարության տիրույթում է, և կառավարությունը պետք է որոշում ընդունի.«Ժողովրդի հետ պետք է ուղիղ աշխատի կառավարությունը և հասնի հանրային համախոհության»: