Thursday, 16 05 2024
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին
Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին. Պեկինի ակնկալիքը Փարիզից

Ամուլսարի հարցը շատ հաճախ պրիմիտիվացվում է՝ բացե՞լ, թե՞ չբացել․ պետք է քննարկել սցենարների հետևանքները

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ոմանք մոռանում են կամ տեղյակ չեն, որ ժամանակին օտարերկրյա ընկերություններից մեկի կողմից Լոնդոնի արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ ներկայացված հայցի քննարկման գործընթացում Արմեն Սարգսյանը ակտիվ ու գործնական մասնակցություն է ունեցել մեր երկրի շահերի պաշտպանությանը:

Այս առնչությամբ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ընդամենը իմ պարտքն եմ համարել հիշեցնել, որ կա նաև այսպիսի փորձ, և այնպես չէ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ չի մասնակցել արբիտրաժին»:

Նրա խոսքով՝ պարզ է, որ արբիտրաժ դիմելու դեպքում կլինեն հետևանքներ, սակայն դրանց ցանկացած սցենարի պետք է պատրաստ լինել. «Ես ուրախ եմ, որ Ամուլսարի շուրջ դիսկուրս է ընթանում. սա աննախադեպ իրավիճակ է, երբ մենք նախապես սկսում ենք քննարկել: Սակայն հարցը շատ հաճախ պրիմիտիվացվում է՝  բացե՞լ, թե՞ չբացել: Մինչդեռ պետք է քննարկենք սցենարների հետևանքները, ոչ թե բացել-չբացելու խնդիրը»:

Թևան Պողոսյանը հավելեց՝ եթե պատկերացնենք, որ հանքը չի բացվելու, այդ դեպքում մնացած հանքարդյունաբերության հանդեպ ինչպիսին է լինելու վերաբերմունքը. «Հասկանալի է, չէ՞, որ մեկ օրում փակել հնարավոր չի լինելու»:

Մեր զրուցակիցը առաջ է քաշում տարբեր հիպոթետիկ սցենարներ և նկատում, որ կարևոր է դրանց մասին խոսելը, ոչ թե բացել-փակելու. «Լիցենզիան տրված է եղել, հիմա խնդիրը այնպիսի լուծում գտնելն է այսօր, որ հաջորդ 10-15-20 տարիներին այդ որոշումից կարողանանք միասնական օգտվել՝ ի շահ Հայաստանի»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում