Այսօր Ռուսատսանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հուլիսի 12-ը Ռուսաստանում սգո օր է լինելու՝ կապված Վոլգա գետում «Բուլգարիա» շոգենավի խորտակման հետ, որի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 120-ի:
Վերջին անգամ Ռուսաստանում սգո օր էր հայտարարվել անցած տարվա ապրիլին, երբ Սմոլենսկում ավիավթարի հետևանքով զոհվել էր Լեհաստանի բարձրաստիճան ողջ պատվիրակությունը՝ նախագահ Լեխ Կաչինսկու գլխավորությամբ:
Այս պահին փրկարարական-որոնողական աշխատանքներ են իրականացվում, սակայն, ինչպես նշում են մասնագետները, գրեթե զրոյական է ողջ մնացած մարդ հայտնաբերելու հավանականությունը:










































