Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Վարչապետի այցից հետո էլ ջերմուկցիների դիրքորոշումը չի փոխվել․ սպասում են կառավարությունը լեգիտիմացնի իրենց որոշումը

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Ջերմուկում, հանդիպել ջերմուկցիներին, տարբեր համայնքի բնակիչներին։ Ջերմուկում իր ելույթում վարչապետը նշել է, որ այս հարցի լուծումը կարող է հենված լինել ՀՀ հավասարակշռված շահի վրա․ «Եթե պարզվի, որ ջուրը կեղտոտվելու է, օդը կեղտոտվելու է, հողը կեղտոտվելու է, աղմուկ և փոշի է լինելու, եթե պարզվի, որ այդպես է, հանքը չի կարող շահագործվել, իսկ եթե պարզվի, որ այդպես չէ, դա ուրիշ իրավիճակ է»,-ասել է վարչապետը։

Ջերմուկցիները վարչապետի այցը դրական են գնահատում։ Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական գնահատելով վարչապետի այցը, նշել է՝ կառավարությունը՝ հանձինս վարչապետի, միտված է այս հարցը լուծել ժողովրդավարական ձևով․ «Նա եկել էր այստեղ ժողովրդի կարծիքը լսելու, հասկանալու՝ այս պայքարը ինչ է, քանի որ այստեղ շահարկումներ կային, թե մի խումբ է ուղղորդված պայքարում։ Եվ հիմա ուրախ ենք, որ եկավ տեսավ, թե ինչ է Ջերմուկը՝ իր բիզնես պոտենցիալով, իր առողջարանով։ Ջերմուկը աշխարհին տալու բան ունի, սա զբոսաշրջային քաղաք է»։

Այնուամենայնիվ, այս այցից հետո էլ ջերմուկցիների մոտ որևէ դիրքորոշում չի փոխվել։ «Մենք հարգում ենք վարչապետին, մենք մասնակցել ենք հեղափոխությանը, մենք համարում ենք Ամուլսարը հեղափոխության շարունակություն, ժողովրդավարության հաստատում Ամուլսարում»,- ասել է Շիրակ Բունիաթյան։

Այս այցով, նրա խոսքերով, ոչ թե մեկս մյուսին բան ուներ համոզելու, այլ ճանաչողական այց էր վարչապետի համար Ամուլսարի իրական խնդրին։

«Վարչապետը միտված է հարցը լուծել օրենքի սահմանում, ասում է՝ կապ չունի, որ նախկին իշխանությունն է տվել այդ թույլտվությունը, բայց այսօր գերակա օրենք են մարդու իրավունքները, մարդիկ դուրս են եկել պայքարելու իրենց իրավունքների համար։ 400 միլիոն դոլարի ներդրումների մասին է խոսվում, այս թվերը ուղղակի ուռճացված են, բացի դրանից՝ գումարի չափը էական չէ, մեր սոցիալ-տնտեսական անկախությունն է դրված նժարին»,- ասել է Շիրակ Բունիաթյանը՝ հավելելով, որ բնակչության կամքից անկախ փորձ է կատարվում տնտեսական մոդելը փոխել, ինչին համայնքը պատրաստ չէ և չունի դրա ցանկությունը։ Վերջում էլ հավելել է․ «Մենք Ամուլսարի ճակատագիրը վերջնական որոշել ենք, մնում է՝ կառավարությունը լեգիտիմացնի այդ որոշումը»։

Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանն էլ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի այցին Ջերմուկ, նշել է, որ վարչապետը ամեն ինչ անում է խնդրին իրավական կարգավորում տալու։

«Ցանկացած փաստարկի մենք հակափաստարկ էինք բերում, մենք մեր աչքով են տեսել, թե ինչպես է այդ կազմակերպությունը վարվում մեր բնության, մեր ջրերի, Ջերմուկում մարդու հետ։ Հետագա քայլերը՝ սպասելու ենք մինչև շրջակա միջավայրի նախարարության հայտարարությանը։ Նախ՝ մենք չենք տեսել այն ստանդարտները, որոնք հայտարարում են պատգամավորները, կառավարությունը, մեզ որևէ մեկը չի կարող տալ երաշխիք, որ 200 տարի ամենօրյա վերահսկողություն կլինի, որևէ մեկը չի կարող ասել, որ տասը տարի հետո կգա այնպիսի կառավարություն, որը ասի՝ հաջորդ կառավարությունը ինչպես կվարվի՝ ո՛չ վարչապետը, ո՛չ «Լիդիանը», ո՛չ «Էլարդը», ոչ էլ առավել ևս Քննչական կոմիտեն»։

Նրա խոսքերով՝ ի վերջո, իրենք կարողացան հասնել նրան, որ Ամուլսարի համար պայքարում են բնակիչները․ «Ասացինք՝ մենք բնապահպաններ չենք և բնապահպանությունից մեզ հետ մի խոսիր, պարոն վարչապետ։ Այն, ինչ ունենք այսօր, արբիտրաժի վտանգ և այլն, դա ունի մեկ մեղավոր՝ տվյալ ընկերությունն է, որ հաշվի չի առել, որ չի կարելի արհամարհել ժողովրդի իրավունքը․ «Մենք նոր կառավարության հետ պետք է պայքարենք հին կառավարության և այդ ընկերության դեմ, և նրանց դեմ, ովքեր թույլտվություն են տվել այդ ընկերությանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում