Ֆինլանդիայի Օուլու քաղաքում տեղի է ունեցել երևակայական կիթառ նվագելու աշխարհի առաջնությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ մասնակցիները ելույթ են ունեցել քաղաքի շուկայի հրապարակում, 3 հազար հանդիսատեսի առջև։
«Ամերիկացի Ռոբ «Մարկես» Մեսելը ստացել է միավորների առավել քանակություն՝ 34․7 և նվաճել չեմպիոնի տիտղոսը»,-ասվում է հաղորդագրությունում։
Հստակեցվում է, որ ամերիկացին երրորդ անգամ է մասնակցել 1996-ից անցկացվող մրցույթին։
https://www.youtube.com/watch?v=0xRfOzDD_AA&feature=youtu.be