Մեծ Բրիտանիայի Հեմփշիր կոմսությունում Քլոե և Ահարոն Բեյլիների հարսանիքի ժամանակ, երբ նորապսակները անցել են երեկոյի ամենապատասխանատու պահերից մեկին, տհաճ միջադեպ է տեղի ունեցել:
Daily Mail-ի փոխանցմամբ, 28-ամյա Քլոեն և 29-ամյա Ահարոնը փորձել են կտրել շքեղ, թխվածքաբլիթներով զարդարված, եռաստիճան հարսանեկան տորթը, սակայն չեն հասցրել. հարսնացուի և փեսայի սարսափած հայացքների ներքո սեղանի ոտքերը ծալվել են և գրեթե 550 դոլար արժողությամբ տորթը (հավելյալ ևս 120 դոլար այն ապահով տեղ հասցնելու համար) հայտնվել է հատակին՝ բաժանվելով մասերի: Չնայած նորապսակները հուսահատորեն փորձում էին բռնել սեղանի եզրից և կանխել տորթի թռչելը:
Այս իրադարձությունը մանրամասն նկարահանել է հարսանեկան լուսանկարիչը: Եվ հիմա պարոն և տիկին Բեյլիները հիանալի լուսանկարներ ունեն հիշողության համար:
Քլոեն և Ահարոնը, ուշքի գալով ցնցումից, կարողացել են գնահատել իրավիճակի հումորը: Հարսնաքույրերի օգնությամբ նրանք հավաքել են տորթի մնացորդները՝ փորձելով ստանալ դրա նախնական ձևը: Տորթն, այնուամենայնիվ, կերել են: