Monday, 06 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Մենք բանանային պետություն չպետք է դառնանք. Ամուլսարի չշահագործման դեպքում ևս ռիսկեր կան

Ամուլսարի շահագործման հարցը շարունակում է մնալ հայկական լրահոսի ամենաքննարկվող թեման: Դատելով այսօրվա իրադարձություններից և քննարկումներից՝ հարկ է ընդունել, որ իրավիճակն իսկապես բարդ է, և հազիվ թե Ամուլսարի շուրջ առաջացած ճգնաժամը հնարավոր լինի հաղթահարել միայն խորհրդակցությունների կամ բնապահպանների հետ հանդիպումների ճանապարհով: Խնդիրը բազմաշերտ է, և որոշումները պետք է կայացվեն ոչ թե իրավիճակային թելադրանքով, այլ հայեցակարգային պատկերացումների հարթության վրա:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանն իրենց դիտարկումները ներկայացրին «Քաղաքացու որոշում» կուսակցության խորհրդի անդամ Գոռ Հակոբյանը, Լոզանի համալսարանի ասպիրանտ Արայիկ Պապյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Քննարկման մասնակիցների խոսքով՝ պետք է խուսափել ամենավատ սցենարից:

«Հարց է առաջանում. եթե Ամուլսարն այսօր չբացվի, ունե՞նք երաշխիքներ, որ երբեք չի բացվի»,- նշեց Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ ինքը դեմ է Ամուլսարի շահագործմանը: Նա նան նշեց, որ մտահոգություն ունի այն առումով, որ եթե հետագայում այն շահագործվի մեկ այլ իշխանության օրոք, որը գուցե ավելի քիչ կլինի մտահոգված բնապահպանական խնդիրներով, դա կլինի վատագույն սցենարը: «Մենք պետք է խուսափենք վատագույն սցենարից»,- ընդգծեց Դ. Իոաննիսյանը: Նա նաև հավելեց, որ բացի բնապահպաններից և այլ բարեխիղճ անձանցից, կան նաև հանքարդյունաբերական շրջանակներ, որոնք ևս պայքարում են Ամուլսարի շահագործման դեմ, դա ստիպում է մտածել, որ նրանք ունեն հետին միտք՝ Ամուլսարը այսօր չշահագործի «Լիդիանը», տարիներ հետո, երբ կգա այլ կառավարություն, հանքը կշահագործեն իրենք»:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը չպետք է գնա մետաղական արդյունաբերության զարգացման ճանապարհով»,- ընդգծեց Գոռ Հակոբյանը՝ հավելելով, որ գործող հանքերը պետք է անցնեն բնապահպանական փորձաքննություն:

Արայիկ Պապյանի դիտարկմամբ՝ պետք է կարգավորվի հանքարդյունաբերության ոլորտն ընդհանուր առմամբ. «Այսինքն՝ պետության գործողությունները պետք է վերաբերեն ոչ թե միայն «Լիդիան Արմենիա» ընկերությանը, այլ դաշտն ամբողջությամբ պետք է կարգավորվի:

Դ. Իոաննիսյանի խոսքով՝ պետք է ընդհանուր մոտեցում ունենալ՝ կապված մետաղական հանքերի շահագործման հետ: «Գուցե չարժի հիմա փակել բոլոր մետաղական հանքերը, որովհետև հարցն ունենալու է նաև տնտեսական-սոցիալական էֆեկտ, բայց պետք է սկսել կատարել գործողություններ այդ ուղղությամբ: Պետք է քննարկել՝ մենք պետություն ենք, որն ուզում է զարգանալ հանքարդյունաբերությա՞ն ուղղությամբ, մենք «բանանայի՞ն» պետություն ենք ուզում դառնալ, թե՞ պետություն, որն ուզում է ինտելեկտուալ արտադրանք տալ…»,- նշեց Իոաննիսյանը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում