Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ամուլսարի քրոնիկան. հիմքում փաստեր, թե՞ էմոցիաներ

Ամուլսարի հանքի շահագործումը, ինչպես ներկայումս, այնպես էլ անցած տարիներին հանդիպել է հակասական մեկնաբանությունների և հատկապես բնապահպանների շրջանում բուռն քննադատությունների։

Հատկանշական է, որ Ամուլսարի շահագործման շուրջ ստեղծված դիմադրությունը և բնապահպանների կողմից նկատվող գերակտիվությունը գլուխ բարձրացրեց Նիկոլ Փաշինյանի վարչապետության առաջին իսկ օրերից, չնայած այն հանգամանքին, որ դեռևս 2014թ.-ին ՀՀ նախկին կառավարության կողմից Լիդիան Արմենիա ԲԲԸ-ին տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: Ընկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնել հանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ, և 2018 թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների 80%-ն իրականացված էր։

Հայաստանը տարիներ շարունակ համարվել է հանքարդյունաբերական երկիր, որի ՀՆԱ-ի առյուծի բաժինն ընկել է հանքարդյունաբերությանը, և նոր իշխանությունների որդեգրած տնտեսական քաղաքականությունը, կարելի է ասել, առաջինն էր, որը միտված էր տնտեսության բազմազանեցմանը, այլընտրանքային տնտեսության ճյուղերի զարգացմանը, այլ ոչ թե կարճաժամկետ շահի հետապնդման արդյունքում ընդերքի հարստահարմանը։ Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը մեկ անգամ չէ նշել, որ կառավարության որդեգրած քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում շարունակվելու է ուղղված լինել թափանցիկության, հանրության առջև բարձր հաշվետվողականության ապահովմանը: Այս դիրքորոշումն էլ հիմնական միջոցն էր, որը պատճառ դարձավ բազմաթիվ շահարկումների և համարվեց նոր իշխանության փորձաքար, ինչը բավական ուժեղ խաղաթուղթ դարձավ մի շարք ուղղորդված ուժերի կողմից՝ կառավարությանը երկընտրանքի առաջ կանգնեցնելով։ Սակայն, ինչպես բազմիցս կառավարության ներկայացուցիչների կողմից է նշվել, Ամուլսարի հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն փաստերի, բայց ոչ էմոցիաների վրա։

Տեղին է քննարկվող գործի շրջանակներում անդրադառնալ կառավարության որդեգրած և նախկինում բազմաթիվ անգամներ հիշատակված հետևյալ սկզբունքների և մոտեցումների խստագույնս պահպանման անհրաժեշտությանը՝

  • բնապահպանական խնդիրները կառավարության համար առաջնային են, եթե ապացուցվի Սևանի կամ Ջերմուկի ջրերի վրա Ամուլսարի հանքի շահագործման բացասական ազդեցություն, ապա հանքի շահագործումը միանշանակ կդադարեցվի․
  • պետությունը չունի իր սեփական ուսումնասիրությունը ջրային ռեսուրսների և Ջերմուկի վրա ծրագրի հնարավոր ազդեցության վերաբերյալ, և պետք է գիտական ուսումնասիրություն անցկացնել, գնահատել հանքի շահագործումը Ջերմուկի և Սևանի վրա, այնուհետև կայացնել որոշում․
  • Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված բոլոր որոշումները կայացվելու են իրավական կարգավորումների պահանջից ելնելով։ Դրանք պետք է իրականացվեն օրենքի տառին համապատասխան, չպետք է իրականացվեն այնպիսի քայլեր, որոնք Հայաստանի Հանրապետության համար կառաջացնեն ֆինանսական, տնտեսական և հեղինակային ռիսկեր․
  • Բազմիցս հայտարարվել է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվությունը օրենքի խախտմամբ տրված լինելու հանգամանքը պետք է ենթարկվի միջազգային հեղինակավոր ընկերության կողմից մանրամասն փորձաքննության և գնահատականի, որից հետո կորոշվի հանքի գործարկման շարունակության հարցը։

Իշխանափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը եղել է նոր կառավարության ուշադրության կենտրոնում, որի արդյունքում և՛ բնապահպանների, և՛ փորձագետների կողմից հնչեցված մտահոգություններն Ամուլսարի բնապահպանական աղետ հանդիսանալու վերաբերյալ հանգեցրեցին նրան, որ 2018 թվականի հուլիսին քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում այդ փորձաքննությունն իրականացրել է ELARD ընկերությունը TRC ընկերության հետ համատեղ, որի համար կառավարությունը հատկացրել էր 396 900 դոլար։ Միաժամանակ, հարկ է անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ Լիդիան Արմենիայի մասով հիշյալ փորձաքննությունը հանդիսանում էր Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի մաս, ուստի փորձաքննության արդյունքներով քննչական կոմիտեն պարտավոր էր կարճել քրեական գործը։ Սակայն դա չի նշանակում, որ որևէ ընդերքօգտագործում ներկայումս կամ հետագայում որևէ պայմանով կարող է իրականացվել օրենքի շրջանացմամբ։

Ամուլսարի խնդիրն օբյեկտիվորեն գնահատելու և պատկերն առավել ամբողջական դարձնելու համար, հարկ է ընդգծել նաև Ամուլսարի հանքի տնտեսական կարևորության մասին։ Ամուլսարի հանքում ընկերությունը պատրաստվում է 2 մլն ունցիա ոսկի և 3 մլն ունցիա արծաթ (1 ունցիան 31․1 գրամ է) արդյունահանել։ Ընկերությունը պատրաստվում է շուրջ 180 մլրդ դրամ (մոտ 400 մլն դոլար) ներդնել։ Ծրագրի առաջընթացին զուգահեռ, ենթադրվում է, որ Լիդիան Արմենիա ընկերությունը կլինի Հայաստանի խոշորագույն հարկ վճարող առաջատար 5 ընկերությունների ցանկում: Լիդիանի կողմից 2015թ. կատարված անկախ սոցիալ-տնտեսական գնահատման համաձայն՝ շահագործման 10 տարիների ընթացքում ընկերությունը պետական բյուջե կվճարի մոտ 488մլն. ԱՄՆ դոլար՝ հարկերի և ռոյալթիների (այդ թվում՝ աշխատակիցների եկամտահարկի) տեսքով: Հանքի շահագործման 10 տարիների ընթացքում, ծրագրի ուղղակի հատկացումները ՀՆԱ-ին  կկազմեն տարեկան մոտ 120 մլն ԱՄՆ դոլար, ինչն այս պահի դրությամբ համարժեք է Հայաստանի տարեկան ՀՆԱ-ի ավելի քան 1%-ին: Տարեկան լրացուցիչ 65 մլն ԱՄՆ դոլար կապահովվի տնտեսության այլ բնագավառներում՝ անուղղակի և հարակից ներդրումների միջոցով։ Ընկերության ընթացիկ և կապիտալ ծախսերի մեծ մասը նույնպես կլինի Հայաստանում:

 

Փորձաքննության հիմնական արդյունքների դրական և բացասական կողմերը.

Ինչպես նախկինում, ներկայում ևս պետք է վերահաստատել փորձաքննության արդյունքների հիման վրա միայն փաստարկված և իրավական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը։ Ստորև ներկայացված են փորձաքննության առանցքային դրական եզրահանգումները, ըստ որի՝

  • Ծրագրի տարածքի և Ջերմուկի հանքային ջրերի միջև ստորերկրյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն և անգամ երկրաշարժի դեպքում՝ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը Ջերմուկ չեն հասնի.
  • Երկրաշարժի դեպքում՝ դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամասը, որը ազդեցություն կունենա Կեչուտի ջրամբարի վրա՝ Կեչուտ-Սևան թունելի միջոցով ազդելով նաև Սևանա լճի վրա: Սակայն ազդեցություն կրած ջրերի պոտենցիալ միախառնումը Սևանա լճի ջրերի հետ չի առաջացնի Սևանա լճի կոնցենտրացիաների նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ՝ նախ ջրամբարներում հերթականությամբ նոսրանալու և ապա Սևանա լճի չափսերի պատճառով:
  • Ստեղծված են 5 հիդրոերկրաբանական միավորներ, որոնք պատշաճ կերպով ապահովում են, որպեսզի ստորերկրյա ջրերի ուսումնասիրության տարածքից հոսքը և տեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները: Արփա, Դարբ, Որոտան գետերի վրա ստեղծված շարունակական հոսքի մոնիտորինգի կայանները, ընդհանուր առմամբ, բավարար են:

Փորձագիտական եզրակացության մեջ մատնանշվում են նաև մի շարք թերություններ և բացթողումներ, որոնք որոշակի առումով մտահոգիչ կարող են լինել նաև կառավարության համար։ Մասնավորապես, եզրակացության մեջ նշվում է, որ ստորերկրյա ջրերի պոտենցիալ արտահոսքը դատարկ ապարների լցակույտի այն մասից, որը գտնվում է Զիրակի բեկվածքի հյուսիսում, կարող է հանգեցնել այն բանին, որ աղտոտված ջրերը հասնեն Մադիկենց աղբյուրներին (խմելու համար պիտանի աղբյուրներ են, որոնք ներկայումս օգտագործվում են ոռոգման համար)։ Ուստի, ընկերությունն առաջարկում է  բարելավել դատարկ ապարների լցակույտի բնական գրունտային կավային միջնաշերտի նախագծման չափանիշները՝ ավելացնելով միջնաշերտի հաստությունը 30սմ.-ից  դարձնել առնվազն 60-90 սմ, որպեսզի հնարավորինս բացառվի ջրերի արտահոսքը։ Այս առաջարկն ընդունվել է Լիդիան Արմենիայի կողմից։

Զեկույցի համաձայն՝ աղտոտված ջրերի, հանքի ջրերի հոսքի կառավարման մեթոդները կոնցեպտուալ իմաստով պատշաճ են, դրանց մի մասը նախկինում արդյունավետ կիրառվել են, մի մասն էլ գիտականորեն հաստատված են, սակայն, ընտրված պասիվ մաքրման համակարգը նախագծված է այնպիսի ջրերի համար, որոնք ունեն երկաթի և ալյումինի ցածր մուտքային կոնցենտրացիա և ցածր լուծված թթվածին: Ջրի որակի մոդելավորումը բավարար չէ՝ նման համակարգի ընտրությունը հիմնավորելու համար, քանի որ առավել բարձր երկաթի կամ ալյումինի կոնցենտրացիաների դեպքում՝ համակարգի աշխատանքը կարող է տապալվել: Ընկերությունն առաջարկել է օգտագործել ակտիվ մաքրման համակարգ պասիվ մաքրման համակարգը լրացնելու և/կամ փոխարինելու համար: Այս առաջարկը ևս ընդունվել է Լիդիան Արմենիայի կողմից։

Ըստ զեկույցի՝ ստորերկրյա ջրերի ուսումնասիրության տարածքում հիդրավլիկ փորձարկումների իրականացման համար սահմանափակ թվով տարածքներ են ընտրվել, իսկ պոմպային թեստերն ընդհանրապես բացակայում են, որը լուրջ բացթողում է համարվում: ELARD-ն առաջարկել է ներդնել վստահելի և համապարփակ հիդրավլիկ թեստավորման ծրագիր՝ կառուցապատման որակի վերահսկման համար: Առաջարկն ընդունվել է Լիդիան Արմենիայի կողմից։

Ընդհանուր առմամբ՝ Լիդիան Արմենիա ընկերության կողմից ընդունվել են նաև ELARD-ի կողմից հայտնաբերված հիմնական թերությունների շտկման առաջարկները, ընդ որում, այդ առաջարկների մի զգալի մասը ի սկզբանե առաջարկվել էր նաև Լիդիան Արմենիայի կողմից։ Մանրամասն և համապարփակ վերլուծելով փորձագիտական եզրակացությունը՝ կարելի է ենթադրել, որ հանքի շահագործման արդյունքում առկա բնապահպանական ռիսկերը ընդհանուր առմամբ կառավարելի են։ Կառավարությունը հետամուտ է լինելու ELARD ընկերության կողմից Լիդիան Արմենիային առաջարկված փոփոխությունների կատարմանը։ Բացի այդ, ինչպես Լիդիան Արմենիայի, այնպես էլ այլ ընդերքօգտագորողների գործունեությունը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում և կառավարությունը հետամուտ է լինելու ընդերքի օրենսդրությամբ ընդերքօգտագործողների համար սահմանված պարտականությունների խստագույնս կատարմանը։

Ամփոփելով վերոգրյալը, նշենք, որ քրեական գործի շրջանակներում ELARD ընկերության տված եզրակացության առկայության դեպքում կառավարության կողմից հանքի շահագործման խոչընդոտումը կդիտվի որպես տնտեսվարող սուբյեկտի գործունեությանը խտրական և չհիմնավորված միջամտություն, ինչը բացասական ֆոն կստեղծի ինչպես օտարերկրյա ներդրումների ներգրավման, այնպես էլ որպես իրավական պետություն Հայաստանի Հանրապետության հեղինակության վրա։ Այսպիսով, հույս հայտնենք, որ կառավարությունը հետամուտ է լինելու իր որդեգրած քաղաքականությանը, այն է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված բոլոր որոշումները, ինչպես նախկինում խոստացվել էր, կայացվելու են իրավական կարգավորումների պահանջից ելնելով և օրենքի տառին համապատասխան, բացառվելու է որևէ տնտեսվարող սուբյեկտի գործունեության միջամտությունը կամայական որոշումների վրա, իսկ Կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում շարունակվելու է ուղղված լինել թափանցիկության, հանրության առջև բարձր հաշվետվողականության ապահովմանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում