Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդն աղոթքի ժամանակ հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր պայքարում են եկեղեցու դեմ և նվաստացնում այն, անպայմանորեն կստանան իրենց պատիժը.
«Մեզանից ոմանց բնորոշ է հպարտությունը։ Ոմանք կարծում են, որ իրենց խոսքերը ճիշտ են, իսկ մյուսներն էլ այդպես չեն կարծում։ Ոմանք սկսում են ուսուցանել մյուսներին, երբ իրենք իսկ ուսում չունեն։ Մենք պետք է հիշենք, որ մեր հովանավորը սուրբ ուղղափառ եկեղեցին է։ Նա, ով կնվաստացնի եկեղեցուն, անպայմանորեն կպատժվի։
Եկեղեցին կպաշտպանի ու կհովանավորի ազգին։ Բարձրյալը պաշտպանում ու պահպանում է տեսանելի և անտեսանելի թշնամիներից։ Պատմականորեն եկեղեցին մշտապես պաշտպանել է Վրաստանը, եկեղեցին եղել և մնում է որպես մեծ ուժ, և այդ ուժն ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Այդ ուժը նրա համար է, որպեսզի մարդն իրեն երջանիկ զգա։
Դրա համար էլ պետք է ուշադիր վերաբերվել եկեղեցուն, և այն պետք է լինի մեր սրտերում ու բանականության մեջ։ Եթե մարդը կործանել է եկեղեցին, ապա նա դրանով կործանել է իր ընտանիքն ու տունը։ Մենք պետք է աղոթենք նրա համար, որ իշխանությունների ու ժողովրդի միջև տիրի խաղաղություն»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում վրացական իշխանություններն ու եկեղեցին հայտնվել են առճակատման մեջ՝ կրոնական միություններին կարգավիճակ տրամադրելու հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով։








































