Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

«Անցումային արդարադատություն էին պահանջում, հիմա կիրառում ենք, ասում են՝ քաղաքական որոշում է»

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթների շուրջ քննարկումները շարունակվում են։ Քննադատությունների թիրախում է հատկապես Սահմանադրական դատարանի դատավորներին վերաբերող անցումային դրույթը։ Այս փոփոխություններով, հիշեցնենք, նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։

Օբյեկտիվորեն հարց է հնչեցվում, թե ինչո՞ւ պետք է հարկատուն 10 և ավել տարի աշխատավարձ վճարի նախկին դատավորի, որը պարզապես չի աշխատում և որևէ գործառույթ չի իրականացնում։

Հաշվի առնելով առկա քննարկումներն ու հնչող տարաբնույթ կարծիքները՝ Մարդու իրավուքնների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է դատական իշխանությանն առնչվող՝ ՀՀ արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթի ուսումնասիրություն։

Հաշվի առնելով, որ ներկայացված օրենսդրական փաթեթի հարցերը մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից սկզբունքային նշանակություն ունեն, կձևավորվեն նաև կոնկրետ լուծում պարունակող առաջարկություններ։ Ուսումնասիրությունը կիրականացվի նաև միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի հիման վրա։

Արդյունքները կուղարկվեն կառավարություն, ինչպես նաև կհրապարակվեն։

Առաջարկվող կարգավորումների շուրջ առաջացած աղմուկից հետո երեկ որոշ պարզաբանումներ է ներկայացրել նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը, չի խախտում միջազգային չափանիշները։ Ըստ նախարարի՝ այդ պրակտիկան կիրառվել է տարբեր երկրներում։ «Դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմի իջեցումը քսանութից քսանհինգ՝ վերաբերում է դատավորների թեկնածուի հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը մասնակցելուն, ոչ թե անմիջապես դատավոր նշանակվելուն։ Դատավոր նշանակվելու կամ այդ նպատակով ուսուցում անցնելու ցածր տարիքային շեմ է նախատեսվում մի շարք երկրներում, իսկ որոշ երկրներում, ընդհանրապես, նման շեմ չի սահմանվում՝ շեշտը դնելով մասնագիտական հմտությունների և փորձի վրա։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունների կասեցման պահանջին, ապա նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ նույնպես կիրառել այժմ այլ դատարանների դատավորների համար գործող կարգավորումը: Կրկին հայտարարում եմ, որ Արդարադատության նախարարությունը բաց է բոլոր այն քննարկումների և կառուցողական առաջարկների համար, որոնց արդյունքում օրենսդրական փաթեթը որակապես կդառնա ավելի լավը»,- գրել է նախարարը իր ֆեյսբուքյան էջում։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանն այս կարգավորումը լավագույններից չի համարում։ Նրա խոսքով՝ անվիճելի է, որ ՍԴ ներկայիս անդամների մեծ մասը չունի այն հեղինակությունը, որը պետք է այդ բարձր պաշտոնը զբաղեցնելու համար, այդ մարդիկ թիվ մեկ պատասխանատուներն են դատական համակարգի ներկա տխուր վիճակի համար, այդ մարդիկ թիվ մեկ պատասխանատուներն են ՀՀ-ում ընտրական համակարգի նկատմամբ խոր անվստահության համար, այդ մարդիկ իրենց մասնագիտական ամբողջ գործունեության ընթացքում որևէ բանով չեն ապացուցել, որ իրենք արժանի են այդ բարձր պաշտոնը զբաղեցնելու համար, որ ունակ են հակադրվելու գործադիր և օրենսդիր մարմիններին, եթե նման անհրաժեշտություն ծագի: Ի վերջո, այդ մարդիկ ոչնչով չեն տարբերվում սովորական չինովնիկներից, ովքեր օգտագործելով ճիշտ մարդուն դուր գալու իրենց «լավագույն» հմտությունները՝ բազմաթիվ հերթեր են կանգնել, հնազանդության քննություններ են հանձնել, որպեսզի բարձրանան ծառայողական աստիճանով։ «Բայց այժմ հարցը հետևյալն է, որքանո՞վ է ճիշտ այս մարդկանց համար օրենսդրական անցք բացել, որպեսզի վերջիններս գնան տուն։

Կարճաժամկետ կտրվածքով այն արդարացված կարող է լինել, քանի որ առանց դատական համակարգի ցնցումների մենք կազատվենք այդ պաշտոնին ոչ համապատասխան անձանցից, բայց երկարաժամկետ կտրվածքով մենք այժմ հիմք ենք դնում մի գործընթացի, որը զրկում է ՀՀ-ին հեռավոր ապագայում անգամ ունենալ իրավական մշակույթ, իրավագիտակցություն, որտեղ հասարակական հարաբերություններում իրավունքը գերակայում է ոչ թե այն պատճառով, որ դրա խախտումը անխուսափելիորեն կառաջացնի պատասխանատվություն, այլ նրա պատճառով, որ հայ անհատի էությունն է այդպիսին: Այսպես մենք կրկին խորացնում ենք խորամանկ հայի տեսակը, ով իր ցանկացածը ստանալու համար մանևրում է, խորացնում ենք այն հայի տեսակը, որի համար իրավունք կոչվածը այն է, որ ինքը պետք է ունենա, խորացնում ենք այն հայի տեսակը, որը բոլոր ժամանակներում վրեժխնդիր է եղել գահից ընկածի նկատմամբ։ Հեշտ չէ իրավունքի իշխանություն ոչ միայն հաստատել, այլև այդ փիլիսոփայությամբ կրթել մի ազգի, որի համար իրավունքը ընկալվում է, որ պետք է ինքը ունենա, իսկ դրա պահպանումը պայմանավորված է հարկադրանքի անբարենպաստ հետևանքներով, որը մարդկանց դատում է՝ հենվելով բացառապես զգացմունքների և խոսակցությունների վրա և ոչ երբեք՝ փաստերի։

Երբ մենք իրավունքի սերմեր ենք ցանում մի հողում, որին երբևէ ծանոթ չի եղել այդ սերմը, ապա պետք է պատրաստ լինենք, որ դրա պտուղները երևալու են մեկ սերունդ հետո: Այժմ ես չեմ տեսնում, որ ցանում ենք այդ իրավունքի սերմերը, դեռ որոմն է ցորենի տեսքով։
Ամփոփելով պետք է ասեմ, որ դատական օրենսգրքի նախագիծը, ըստ որի փորձում ենք ազատվել ՍԴ անդամ-դատավորներից, զգացական տիրույթում թեև հագուրդ է տալիս, բայց այսպես մենք չենք լուծում մեր առջև դրված խնդիրները, և այս ձևը դեռ մեզ կվերադառնա, հավատացեք»,- կարծում է Գյոզալյանը։

ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը խնդրահարույց չի համարում այս կարգավորումը։ Նրա խոսքով՝ անցումային արդարադատության այս գործիքակազմը լայնորեն կիրառվում է այլ երկրներում։ «Կոնկրետ այս գործիքակազմը անցումային արդարադատության գործիքակազմ է։ Ժամանակ առաջ բոլորը կարծես թե խոսում էին անցումային արդարադատության մասին, իսկ սա հենց անցումային արդարադատության գործիքներից մեկն է։ Հիմա, երբ մենք գնում ենք դրան, ասում են՝ քաղաքական որոշում եք կայացրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ խնդիրն այստեղ մեխանիզմների կիրառումն է։

Եթե կիրառման մեխանիզմները հստակ են, գործիքակազմը ամբողջական է ներկայացված, ապա արդեն մնում է դատավորի որոշումը:

«Դատավորն էլ, որպեսզի չենթարկվի վեթինգի կանոնների, որոշում է կայացնում անցնել այդ ճանապարհը։ Դրա համար այստեղ պետք է կենտրոնանալ ոչ թե նրա վրա, թե պետությունը որքան գումար է պատրաստվում վճարել ՍԴ դատավորներին, այլ քննարկման առարկա պետք է դառնա հարցը, թե ինչքան քիչ պաշտոնավարի տվյալ դատավորը այդ պաշտոնում, այնքան շուտ կառողջանա արդարադատությունը։ Այսինքն՝ կշեռքի մի նժարին պետք է դնել առողջ արդարադատությունը, իսկ մյուս նժարին՝ անցումային արդարադատության գործիքակազմը։

Այն բոլոր պետությունները, որոնք հեղափոխություն են ունեցել, անցել են այս ճանապարհով, որն իրականում անցնցում փոխանցում է»,- նկատեց պատգամավորը։

Մեր դիտարկմանը ի պատասխան՝ որքանով արդյունավետ գործիքակազմ կարող է սա համարվել, եթե ՍԴ դատավորները հրապարակային արդեն հայտարարում են, որ մտադիր չեն հրաժարական տալ, քանի որ «իշխանության կողմից առաջարկվող այս գործարքը նվաստացուցիչ է», պատգամավորն ասաց. «Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման մեջ ոչ մի նվաստացուցիչ բան չկա։ Այլ հարց է՝ այդ մեխանիզմն ամբողջական է թե ոչ։ Իմաստն այն է, որ եթե հասարակությունը չի վստահում դատական համակարգին, դատավորն էլ ասում է՝ եթե իմ նկատմամբ չկա վստահություն, այլևս չեմ շարունակում պաշտոնավարել։ Այստեղ գնալ-չգնալու հարց չկա։ Պետք է նայել՝ համակարգը ճի՞շտ է ձևավորված, թե՞ ոչ։ Եթե կա հասարակական պահանջ, որ նրանք հեռանան, ապա դատավորները պետք է ընտրեն այդ ճանապարհը։ Եթե գործընթացը ճիշտ կազմակերպվի, ապա խնդիրներ չեն առաջանա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում