Tuesday, 30 06 2026
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ

Նյարդերի պատերազմ Երևանի ու Մոսկվայի միջև․Պատրուշևին Երևան ուղարկած Պուտինը «հիշեց» Մեհրիբան Ալիևային

Երեկվանից Երևանում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, որը հանդիպումներ է ունեցել հայաստանյան իր գործընկերոջ, իսկ այսօր նաև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս այցը բավականին ուշագրավ է՝ մի քանի ասպեկտով։

Նախ՝ ռուսական էլիտայում բավականին մեծ կշիռ ունեցող Պատրուշևը թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ է ժամանում Հայաստան, ընդ որում՝ ակնհայտ է, որ նրա առաքելությունը, այսպես ասած, հետախուզական-նախապատրաստական է։ Բանն այն է, որ հոկտեմբերին Երևանում նախատեսված է ԵՏՄ գագաթաժողովը, որի ամենաինտրիգային հարցը վերաբերում է մեր երկիր Վլադիմիր Պուտինի այցին։

Հեղափոխությունից հետո Ռուսաստանի նախագահը Հայաստան չի ժամանել. թեև դրա մասին մի քանի անգամ հայտարարվել է, սակայն հրապարակայնացված բոլոր ամսաթվերը հետաձգվել են՝ առանց քիչ թե շատ հիմնավոր բացատրության։ Այս անգամ թվում է՝ Պուտինը չի կարող խուսափել Երևան գալուց, մանավանդ այս պարագայում. Երևանը եվրասիական գլխավոր միջոցառումը հյուրընկալող մայրաքաղաք է։ Մյուս կողմից՝ մենք ունենք նախադեպ, երբ Երևանում նախատեսված ԵՏՄ գագաթաժողով է հետաձգվել: Դա, իհարկե, տեղի է ունեցել 2016-ի Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, սակայն չկա ոչ մի երաշխիք, որ Մոսկվան չի մոգոնի հերթական «ֆորսմաժորային» պատճառաբանությունը։

Մյուս կողմից՝ Պատրուշևի այցը տեղի է ունենում երկու երկրների համար կարևոր մի հանգրվանում, երբ Հայաստանում և Ռուսաստանում ներքաղաքական կարևոր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում։ Հետհեղափոխական իրողությունների ինստիտուցիոնալացումը Հայաստանում հանդիպում է հին համակարգի համառ դիմադրությանը, իսկ Ռուսաստանում սրվել է իշխանության հարցը՝ պաշտոնից Պուտինի հեռանալուց չորս տարի առաջ։

Սրան հավելենք նաև տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես՝ ռուս-թուրքական գործակցության խորացումը նաև ռազմական ոլորտում, ինչը որոշակի ռիսկեր է ծնում Հայաստանի համար։

Հայ-ռուսական հարաբերություններում գուցե չկա խոր ճգնաժամ, սակայն բացակայում է նաև ինստիտուցիոնալ ներդաշնակությունը, ու որքան էլ պարադոքսալ է, բարձր մակարդակով շփումները ոչ թե նպաստում են խնդիրների լուծմանը, այլ ամրագրում են ստեղծված ոչ այքան բարենպաստ ստատուս-քվոն։

Պատահական չէ, որ Փաշինյան-Պատրուշև հանդիպման վերաբերյալ պաշտոնական Երևանն ու Մոսկվան տարածել են շեշտադրումներով տարբեր հաղորդագրություններ։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են անվտանգության ոլորտում ռուս-հայկական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Սիրիայում խաղաղ կյանքը վերականգնելու հարցերը․ ասված է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Մոսկվայում շեշտը դրել են սիրիական խնդրի վրա, ինչի հետևանքով Երևանն ակնհայտ խնդիրներ ունի Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ։ Խոսելով Հայաստանի հանդեպ ամերիկյան քաղաքականության, Արցախին տրամադրվելիք օգնության կրճատման հնարավորության մասին՝ Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին «Առաջին լրատվական»-ին օրերս տված հարցազրույցում որպես պատճառ նշել էր Հայաստանի կողմից Սիրիա մարդասիրական առաքելության համար խումբ ուղարկելու հանգամանքը։
Ակնհայտ է, որ Սիրիա հայկական զորախումբ ուղարկվեց Մոսկվայի հորդորով կամ ճնշմամբ, և այս քայլով Նիկոլ Փաշինյանը փորձում էր վերականգնել Վլադիմիր Պուտինի վստահությունը։ Դա ակնհայտորեն չստացվեց, փոխարենը լարվածություն առաջացավ Երևանի ու արևմտյան գործընկերների հարաբերություններում։ Հիմա տպավորություն է, որ Մոսկվան նպատակային սրում է սիրիական թեման՝ Հայաստանի արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունները սահմանափակելու նպատակով։

Ռուսական հաղորդագրության մեջ չկա որևէ հիշատակում, որ Փաշինյանն ու Պատրուշևը քննարկել են ԼՂ խնդիրը, մինչդեռ Հայաստանի կառավարության աշխատակազմը տեղեկացնում է․ «ՀՀ վարչապետը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման և կայունության ապահովման հարցի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության զարգացումների ու մարտահրավերների շուրջ»:

Ակնհայտորեն, Հայաստանի վարչապետը բարձրացրել է ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական ռազմական հարաճուն համագործակցության հարցը՝ մտահոգություններ հայտնելով տարածաշրջանային անվտանգության և ԼՂ խնդրի համատեքստում։

Ինչպես տեսնում ենք՝ նույնիսկ կողմերի պաշտոնական հաղորդագրությունները բացահայտում են հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները։

Երևանի ու Մոսկվայի միջև նյարդերի պատերազմ է ընթանում, և ամենևին պատահական չէ, որ Պատրուշևին Երևան ուղարկած Պուտինն այսօր «հիշեց» Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ նրան պարգևատրելով Բարեկամության շքանշանով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում