Monday, 06 07 2026
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը

Կրկին անգամ ցույցերի ճնշման նպատակով բանակի ներգրավման մասին

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Այս օրերին 2008 թ. մարտի 1-ի ցույցերում բանակի ներգրավվածության ցավոտ հարցը մեկ անգամ ևս սկսեց ակտիվորեն արծարծվել: Եղած լինելով միջազգային կազմակերպություններում այս` ցույցերի կառավարման գործում բանակի օգտագործումը խիստ սահմանափակելու հարցի ջերմեռանդ ջատագով, և հենց այս պահին աշխատելով հեղինակավոր կազմակերպության կողմից այս թեմայով պատվիրված հոդվածի վրա, այս կապակցությամբ վերատեղադրում եմ մայիսի 15-ի իմ գրառումը:

“Լսեցի, որ Քոչարյանի փաստաբանը հայտարարել է, որ բանակը կարող է օգտագործվել ներքին գործերում:

Որպես անվտանգության հաստատությունների բարեփոխումների մասնագետ, ես այս հարցով զբաղվել եմ տարբեր երկրներում: ՄԱԿ-ում, ԵՄ-ում ու Աֆրիկյան Միությունում հայտնի եմ որպես բանակի ու ոստիկանության գործառույթների հստակ տարանջատման ջատագով և ներքին անվտանգության նպատակով բանակի օգտագործման հարցում խիստ զգուշավոր մոտեցում ունեցող փորձագետ:

Հատկապես աֆրիկյան երկրներում հաճախ փորձ է արվում այդ միջամտությունը թույլատրել, և դա արդարացվում է դրանցում ոստիկանության թույլ, փոքրաքանակ լինելով, ու ճգնաժամային իրավիճակների ու ամբոխների կառավարման համար համապատասխան տեխնիկական միջոցներ ու վերապատրաստում չունենալով: Այդ երկրներից շատերում կան զինված ոչ պետական խմբավորումներ, որոնք հանդիսանում են ազգային անվտանգության հիմնական սպառնալիք:

Միջազգային կազմակերպություններն ընդունում են բանակի և ոստիկանության միջև գործառույթների հստակ տարանջատման անհրաժեշտությունը և անհամաչափ ուժի կիրառման բացառումը: Այդ սկզբունքներն ավելի ու ավելի են տեղ գտնում միջազգային կազմակերպությունների նորմատիվ փաստաթղթերում, երկրների սահմանադրության և օրենսդրության մեջ, ու ազգային անվտանգության քաղաքականության և ռազմավարության փաստաթղթերում:

Բանակը ու ոստիկանությունը ունեն տարբեր պատրաստվածություն: Ոստիկանությունը կոչված է սեփական բնակչության հասարակական անվտանգությունը պաշտպանելուն, իսկ բանակը` թշնամու զինվորականներին դիմագրավելուն (որը ներառում է թիրախավորելով կրակելն ու սպանելը):

Բանակը պետք է ապահովի երկրի պաշտպանությունը, իսկ ոստիկանությունը` ներքին հասարակական անվտանգությունը: Բանակը որոշ հանգամանքներում կարող է ներգրավվել ներքին անվտանգության հաստատման գործում, սակայն միայն ծայրահեղ հանգամանքներում, որոշալի ընթացակարգ ապահովելու դեպքում և սահմանափակ գործառույթներով: Որոնք են դրանք?

Ներքին անվտանգությանը սպառնացող վտանգը պետք է լինի ռազմական բնույթի, օրինակ` զինված խմբավորման հարձակում երկրի ներսում, զինված ահաբեկչություն, զինված խռովարարների կողմից բիրտ ուժի գործադրում:

Սակայն նույնիսկ այդ դեպքում, անհրաժեշտ է նախ և առաջ հայտարարել արտակարգ իրադրություն, որը պետք է առաջարկվի երկրի ղեկավարի կողմից` Անվտանգության Խորհրդի հետ խորհրդակցելուց հետո և հաստատվի խորհրդարանի կողմից:

Նույնիսկ արտակարգ իրադրության ընդունման դեպքում բանակը պետք է լինի երկրորդ գծում, այսինքն` գործողությունները պետք է ղեկավարի ոստիկանությունը, և բանակի միջամտությունը պետք է լինի միայն ծայրահեղ դեպքերում և որպես ոստիկանությանը աջակցող ուժ, օրինակ` երբ ոստիկանությունը ենթարկվում է զինված հարձակման, կամ այն ի վիճակի չէ դիմակայել կոպիտ ուժի գործադրմանը:

Նույնիսկ բանակի միջամտության դեպքում, բանակի, ինչպես նաև ոստիկանության կողմից ուժի կիրառումը պետք է համաչափ լինի խռովարարների կողմից գործադրվող ուժին: Ամեն կերպ պետք է խուսափել մահաբեր զենք կիրառելուց և զոհերից:

Իսկ որպես ընդհանուր սկզբունք, ոչ բանակը և ոչ էլ ոստիկանությունը չպետք է քաղաքականացվեն: Նրանք պետք է լինեն քաղաքականապես չեզոք, ու չպետք է օգտագործվեն ոչ կառավարող վարչակազմի իշխանությունը պահպանելու և ոչ էլ իշխանության գալու նպատակով:”

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում