Մեծամորում այսօր`օգոստոսի 12-ին, բացվեց Ապրիլյան պատերազմում զոհված Սաշա Գալստյանի և մյուս զինծառայողների հուշարձանը:
Հուշարձանի հեղինակ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուշարձանը նախագծվել է՝ հաշվի առնելով հավիտենության խորհուրդը, հայրենասիրության գաղափարը:
«Սաշայի ծնողի ու մեր կողմից նախաձեռնվեց ստեղծել մի հուշարձան, որը կմիավորի մեր ժողովրդին ու մեր հերոսներին: Սա միասնականության նպատակ է հետապնդում»,-ասաց հուշարձանի հեղինակը: