Toyota ավտոկոնցերնը համակարգ է մշակել, որն օգնում է չշփոթել արագարարը և արգելակումը, հաղորդում է The Japan News-ը։
Համակարգը թույլ չի տա սեղմել արագարարի ոտնակին, եթե ավտոմեքենայի սենսորները դրա առջև խոչընդոտ նկատեն։
Այսպիսով, վարորդն ապահովագրվում է նրանից, որ արտակարգ իրավիճակում կշփոթի արագարարի և արգելակման ոտնակները։
Համակարգն այս տարվանից կտեղադրվի նոր ավտոմեքենաներին։