Լոս Անջելեսում վարորդը, հոգնելով մշտապես խցանումների մեջ կանգնելուց, դրանցից խուսափելու պարզ և հանճարեղ միջոց է գտել: Այդ մասին Twitter-ի իր էջում պատմել է տեղի բնակչուհին:
Նրա խոսքերով, տղամարդը կռահել է, որ պետք է պարզապես մյուս վարորդներին խնդրել իրենց շրջանցելու հնարավորություն տալ:
Վարորդը ստվարաթղթի վրա գրել է խնդրանքը և ցուցադրել մեքենայի պատուհանից: Երբ խցանման մեջ հայտնված մյուս վարորդները սկսել են ճանապարհը զիջել նրան, խելացի վարորդը շրջել է ցուցանակը, որտեղ երախտագիտության խոսքեր են եղել:
Նման «գյուտով» տեսանյութն անմիջապես տարածվել է համացանցում: Որոշ օգտատերեր մեկնաբանություններում նշել են, որ խցանումների ժամանակ սկսել են նման ցուցանակներով վարորդներ նկատել: Ըստ երևույթին, մեթոդը շատերին է դուր եկել:
broh driving in la is such a trip i’m still laughing pic.twitter.com/UulhKb8LOB
— allison klemes (@allisonklemes) August 6, 2019












































