Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ ամերիկյան կողմի իրանական իշխանություններից հեռախոսազանգի սպասելն ապարդյուն է: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Իրանի պետական հեռուստատեսության Telegram-ալիքին:
«Նրանք վաղուց են զանգի սպասում Իրանից, բայց դա զուր սպասում է»,- մեջբերվում են Մուսավիի խոսքերը:
Նա նաև հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ չի սկսի, քանի դեռ ոտնահարվում են միջազգային օրենքներն ու կանոնները:
Բացի այդ, Մուսավին ԱՄՆ-ին մեղադրել է «տնտեսական ահաբեկչության» մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել էր, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը «զանգի է սպասում Իրանի իշխանություններից, եթե նրանք ցանկանում են բանակցել»: