Իտալիայում Նորվեգական ավիաուղիների Boeing 787 ինքնաթիռի շարժիչը թռիչքի ժամանակ պայթել է, ու բեկորներն անձրևի պես թափվել են բնակելի վայրերում: Այդ մասին հայտնում է իտալական Corriere Della Sera լրատվական գործակալությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը DY7115 չվերթով թռել է Հռոմի Ֆիոմիչինո օդանավակայանից դեպի Լոս Անջելես: Վերելքից անմիջապես հետո շարժիչներից մեկը խափանվեց, և նա ստիպված նորից վերադարձավ օդանավակայան:
Անսարքության հետևանքով փոքր պայթյուն է տեղի ունեցել, և բեկորներ են ընկել գետնին քաղաքի կենտրոնից ոչ հեռու և լողափերում: Բեկորները վնասել են Իսոլա-Սակրա շրջանում գտնվող մեքենաների և տների տանիքները։
Սակայն, հրապարակման համաձայն, դեպքը կարող էր շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ։ Օդանավում եղել է 298 ուղևոր:
https://twitter.com/vvmup/status/1160415031156252672?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1160415031156252672&ref_url=https%3A%2F%2Flife.ru%2Ft%2F%25D0%25BD%25D0%25BE%25D0%25B2%25D0%25BE%25D1%2581%25D1%2582%25D0%25B8%2F1235058%2Foskolki_dvighatielia_boeing_dozhdiom_obrushilis_na_zhitieliei_prighoroda_rima









































