Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում զանգվածային զբոսաշրջության դեմ արշավ են սկսել։ Քաղաքի հյուրերին խնդրում են լռել այն մասին, որ եղել են Բարսելոնայում, հաղորդում է ATOP-ը։
Քաղաքի բնակիչների դաշնության ասոցացիայի ակտիվիստների կարծիքով՝ եթե ճամփորդները կարծիք չհայտնեն, լուսանկարներով չկիսվեն, զբոսաշրջային հոսքը կարող է նվազել։
Դրա համար ակտիվիստները «Բարսելոնան գանձ է, թաքցրու՛ այն» կարգախոսով թռուցիկներ են տարածում։